Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արեգնադեմ / բնակավայր Ամասիա համայնքի կազմում /

Բնակչություն` 488

 

 
ԸՆԴՀԱՆՈՒՐ   ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 
Հեռավորությունը մարզկենտրոնից    24կմ, ՀՀ         պետական սահմանից  11կմ, բարձրությունը   ծովի մակերևույթից 1890մ, բնակլիմայական   պայմանները  լեռնային, բնակչության    թիվը  488 մարդ, 101 ընտանիք, Համայնքի զբաղեցրած տարածքը  1790հա որից`  արոտներ 881հա, վարելահողեր - 623.32հա
1.   Պատմական տեղեկություններ
    ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի նախկին տարածաշրջանի Արեգնադեմ գյուղը որպես հայաբնակ գյուղ հիմնադրվել է 1988 թ-ին Վրաստանի հանրապետությունից և Ադրբեջանից գաղթած, ինչպես նաև Գյումրիից և մոտակա համայնքներից ներգաղթած բնակիչներով : Նախկին անվանումը եղելէ <Ազիզբեկով> , որն անվանվել է 26 կոմիսարներից մեկի պատվին: Մինչ 1988 թ.-ը գյուղը բնակեցված   է եղել ազերիներով, չի եղել ոչ մի հայկական ընտանիք: Արեգնադեմը որպես հայկական գյուղ կարելի է համարել երիտասարդ: Գյուղում բնակվողները զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ, սովետական տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն:
      Քանի որ հայաբնակ չի եղել չունի պատմամշակույթային կառույցներ: Ներկայումս բնակվում է 491 մարդ, 110 ընտանիք: Գյուղի բնակչության զբաղվածությունը այժմ էլ հիմնականում հողագործությունն ու անասնապահությունն է : 1991թ. գյուղում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթացը, 90 բնակիչ ունեն սեփականություն համարվող վարելահողեր և տնամերձ:
 
2.         Աշխարհագրական դիրքը և բնակլիմայական պայմանները
Շիրակի մարզի Արեգնադեմ   գյուղը գտնվում  է մարզի  հյուսիս - արևմտյան մասում` սարի լանջին: Գյուղի հեռավորությունը Երևանից – 141կմ , Գյումրիից – 24կմ, Ամասիայից – 3կմէ : Ռելիեֆը խայտաբղետ է, տեղումները շատ: Հանրապետության ամենացուրտ և ամենաձյունառատ վայրերից մեկն է: Գյուղի մթնոլորտային տեղումների տարեկան միջին գումարը կազմում է 450-500մմ.: Ձյունածածկ օրերի թիվը կազմում է 150- ի: Օդի ջերմաստիճանը տատանվում է - 40-ից + 30 աստիճանի: Խիստ կարճատև է գարունը և ամառը, սառնամանիք ժամանակաշրջանը ամենաերկարն է` 5   ամիս: Մթնոլորտային ճնշումը տատանվում է 550-600մմ սնդիկի սյան սահմաններում: Արեգնադեմ համայնքի տարածքը գտնվում է ծովի մակարդակից 1890մ. բարձրության վրա: Մշակվող հողերը գտնվում են միջին և ուժեղ թեքությունների վրա, ինչպես նաև ալիքավոր հարթություններում:
 
3.         ժողովրդագրություն
 
2013թ.- ի հունվարի 1-ի դրությամբ Արեգնադեմ գյուղում բնակվում են 110 /ծուխ/ ընտանիք, բնակչությունը 488 մարդ է:
Ժողովրդագրության պատկերը հետևյալն է`
 
Տղամարդ   - 262                                                                                                                                                                  
Կին            - 229
մինչև 1 տարեկան     -     5
1-4տարեկան    -   17
10-14 տարեկան    - 38
20-64 տարեկան /աշխատունակբնակչություն          - 326
65-ից բարձր   - 31
Բարձրագույնկրթությամբ   - 30
Թերի բարձրագույն   - 3                                                            
Աշխատող   - 20
Հաշմանդամ  - 19
Թոշակառու                                                                     - 43                                                        
Նպաստառու                                                                    - 10
Փախստական                                                                   - 14
Միակողմանի ծնողազուրկ                                                                  -5
 
 ՀՀ Շիրակի, գ. Արեգնադեմ
 
 
Ինդեքս՝ 2703
 
 Հեռ` 374 094-69-66-26
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 18:20:01