Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բաշգյուղ /բնակավայր Սարապատ համայնքի կազմում /

Մակերես` 10.5կմ2

Բնակչություն` 62

 

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 11կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 34կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1830-ական թթ: Նախկինում մտել է Երևանի նահանգի ալեքսանդրապոլ գավառի մեջ և Ալքսանդրապոլից արևելք ընկած մյուս Բաշգյուղից տարբերվելու համար մինչև 1880-ական թթ կոչվել է նաև Մեծ Բաշգյուղ: Ունեցել է նաև Բաշգեղ, Բաշգյուղ Երկրորդ, Պաշգյուղ անվանումները:  
Գյուղը գտնվում է մեղմաթեք բարձրադիր լանջին` ծովի մակարդակից 2020մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 598, 1919 թ-ին` 420, 1931 թ-ին` 214, 1959 թ-ին` 129, 1979 թ-ին` 74 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 62 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51 %: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 26%, աշխատունակներ` 53%, հետաշխատունակներ` 21%: Ունի 12 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (146հա), խոտհարքերը (37հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 50 և 630 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բաշգյուղ
 
Ինդեքս՝ 2809
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16