Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բյուրակն / բնակավայր Ամասիա համայնքի կազմում /

Մակերես` 24կմ2

Բնակչություն` 797

 

 
Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիայից 12կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 16կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գյուլիբուլաղ Թուրքի, Գյուլիբուլաղ Կարափափախ անվանումները:  
Գյուղը տեղադրված է Շիրակի դաշտի հյուսիս-արևմուտքում, Ախուրյան գետի աջակողմյան գետահովտում` ծովի մակարդակից 1730մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:  
1897 թ-ին գյուղն ունեցել է 958, 1926 թ-ին` 1142, 1939 թ-ին`1388, 1959 թ-ին` 1529, 1970 թ-ին` 2459, 1979 թ-ին` 2580 բնակիչ, գերազանցապես հայեր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 797 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 169 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1066հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 243 և 561 հեկտար: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Զբաղվում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Բյուրակն
 
 
Ինդեքս՝ 2706
 
 Հեռ` 374 093-99-66-36
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03