Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գառնառիճ / բնակավայր Արփի համայնքի կազմում /

Մակերես` 37.6կմ2

Բնակչություն` 311

 

 
Նախկինում համայնք Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 24կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 37կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Գառնառիճ և Եղնաջուր գյուղերը:
Նախկինում Գառնառիճը ունեցել է Խոզիքենդ, Խոզլի, Խոզլի Չիվինլի, Խոզու, Կուզիկյանդ, Ղուզիքենդ անվանումները: Կուզիքենդը Գառնառիճ է վերանվանվել 1991 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Աշոցքի սարավանդում, Արփի լճի հյուսիս-արևմտյան ալիքավոր հարթավայրում` ծովի մակարդակից 2020մ բարձրության վրա: Եղնաջուրը տեղադրված է Եղնաջուր գետի հովտում, Եղնախաղի լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին` ծովի մակարդակից 2040մ բարձրության վրա: Համայնքի կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտգագործվում են որպես խմելու ջուր: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գառնառիճի տարածքում գտնվում է կիսավեր եկեղեցի, որի կառուցումը վերագրվում է 6-րդ կամ 10-րդ դարերին: Շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի ավերակներ:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1830 և 1878թթ: 2001 թ-ի մարդահամարի տվյալներով Գառնառիճն ունեցել է 259, Եղնաջուրը` 41 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 311 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 19%: Ունի 56 տնտեսություն: Գառնառիճն ունի դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (251հա), խոտհարքերը (157հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 381, 332, 2407 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Գառնառիճ
 
 
Ինդեքս՝ 2704
 
 Հեռ` 374 094-32-07-54
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36