Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գոգհովիտ / բնակավայր Սարապատ համայնքի կազմում /

Մակերես` 10.7կմ2

Բնակչություն` 366

 

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից գտնվում է 11կմ հարավ, մարզկենտրոնից` 24կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թաքնալի, Թաքնալու, Թեքնելի անվանումները: Գոգհովիտ է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղը տեղադրված է կանաչապատ սարավանդում` ծովի մակարդակից 1840մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:  
Ունի ս. Աստվածածին անունով եկեղեցի, որը կառուցվել է հին շենքի տեղում:
1831 թ-ին գյուղն ունեցել է 153, 1922 թ-ին` 393, 1970 թ-ին` 438, 1979 թ-ին` 359 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 366 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 19%: Ունի 92 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն  է: Գյուղատնտեսական հողահանդակները մեծ մասմաբ օգտագործվում են որպես 244հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 77 և 553 հեկտար: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Զբաղվում են նաև հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, պտղաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Գոգհովիտ
 
 
Ինդեքս՝ 2804
 
Հեռ` 374 094-21-80-77
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 18:20:01