Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ծաղկուտ / բնակավայր Արփի համայնքի կազմում /

Մակերես` 26.7կմ2

Բնակչություն` 244

 

 
 Նախկինում համայնք Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 24կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 45կմ հեռավորության վրա: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Ծաղկուտ և Լորասար գյուղերը: Նախկինում դրանք մտել են Կարսի մարզի Կարսի օկրուգի մեջ:
Նախկինում Ծաղկուտն ունեցել է Գյուլլիջա, Գյուլուջա, Գյուլյուջա անվանումները: Ծաղկուտ է վերանվանվել 1991 թ-ին:
Համայնքը գտնվում է Աշոցքի սարավանդում, Եղնախաղի լեռնաշղթայի ստորոտում` ծովի մակարդակից 2100-2170մ բարձրությունների վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները մերձալպյան և մերձալպյան մարգագետիններն են:  
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Խնուսի և Բասենի գավառներից: Համայնքի բնակչության ազգային կազմը միտարր չի եղել, այստեղ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ադրբեջանցիները: 1988-1989թթ հայ-ադրբեջանակն հակամարտության տարիներին տեղի ադրբեջանցիները տեղափոխվել են Ադրբեջանի Հանրապետություն, գյուղում վերաբնակվել են հայ ընտանիքներ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 244 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 54%, կանայք` 46%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 19%: Ունի 48 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 124հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 450, 315 և 1505 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են նաև հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ծաղկուտ
 
 
Ինդեքս՝ 2704
 
Հեռ` 374 094-90-59-59



 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 18:20:01