Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կրասար /բնակավայր Աշոցք համայնքի կազմում/

Մակերես` 16.4կմ2

Բնակչություն` 527

 

krasar.shirak@mta.gov.am

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԿՐԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը –Կրասար

Համայնքի պատմական անվանումները- Ղուրդբուլաղ, Գայլաղբյուր
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1875-78թթ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար,Աշոցք, Կարմրավան, Հովտուն, Ամասիա,
Համայնքի մակերեսը – 2027.07կմ 2
Հեռավորությունը մայրաքաղաքից-160կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -45կմ
Բնակչության թիվը – 540

Բնակչության կազմը –միատարր

Համայնքի նշանավոր մարդիկ – Գուսան Շահեն,Պապիկյան Գառնիկ,Սարգիս Խաչատրյան,

Կրթական հաստատություններ – 1 միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ - 0
Մարզական հաստատություններ -0
Արտադրական ձեռնարկություններ - 0
Բնակչության հիմնական զբաղմունքը – Գյուղատնտեսություն`անասնապահություն, հողագործություն

Հոգևոր կառույցներ – 1 եկեղեցի
Համայնքի մասին գրքի առկայություն – Գուսան Շահեն-Գուսան Հայաստանի

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 4կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 34կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կուրդբուլաղ, Կուրտի բուլաղ, Ղուրդբուլաղ, Ղուրդիբուլաղ, Ղուրթբուլաղ անվանումները: Կրասար է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի հովտում` ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում գտնվում է հին եկեղեցու, գերեզմանների, գյուղատեղիների, ավերակներ: Գյուղից մոտ 2կմ հյուսիսարևմուտք` □Քարոտ հողեր□ կոչվող դաշտում հայտնաբերվել են միջին բրոնզի դարի դամբարաններ, խեցեղեն առարկաներ:  
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1897 թ-ին գյուղն ունեցել է 311, 1926 թ-ին` 349, 1939 թ-ին` 604, 1959 թ-ին` 350, 1970 թ-ին` 387, 1979 թ-ին` 352 հայ բնակիչ: Հնում այստեղ բնակվել են նաև քրդեր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 527 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 127տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (579հա), խոտհարքերը (46հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 115 և 582 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Կրասար

Ինդեքս՝ 2801

Հեռ` 374 077-48-04-92

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36