Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հարթաշեն/բնակավայր Սարապատ համայնքի կազմում/

Մակերես` 15.6կմ2

Բնակչություն` 136

 

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 5-6կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 34կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Դյուզխարա, Դուզքենդ, Դուզքենդ Ներքին, Խըշ-Խըչ, Ղայղուլի, Ղայղուլի Դուզքենդ անվանումները: Հարթաշեն է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է փոքրիկ գետակի հովտում, հարթավայրում ` ծովի մակարդակից 2030մ բարձրության վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղն ունի կանգուն եկեղեցի:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 19-րդ դարում: 1873 թ-ին գյուղն ունեցել է 328, 1897 թ-ին` 428, 1926 թ-ին` 442, 1939 թ-ին` 652, 1959 թ-ին` 241, 1970 թ-ին` 241, 1979 թ-ին` 219 հայ բնակիչ: Հնում այստեղ բնակվել են նաև հույներ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 136 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 41 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (302հա), խոտհարքերը (197հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 218 և 690 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հարթաշեն
 
 
Ինդեքս՝ 2808
 
 
 Հեռ` 374 077-61-56-96

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03