Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հողմիկ / բնակավայր Սարապատ համայնքի կազմում /

Մակերես` 13.7կմ2

Բնակչություն` 464

 

 
Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 3-4կմ հարավ, մարրզկենտրոնից գտնվում է 22կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Իլլի, Իլլի Ղարաքիլիսա, Իլլու անվանումները: Հողմիկ է վերանվանվել 1978 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է Իլլի գետի ափին, լեռնալանջի վրա` ծովի մակարդակից 1800մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղից քիչ հեռու հայտնաբերվել է հին հունական` հելլենիստական ժամանակաշրջանի մեծ բնակավայրի մի հատված, որն ըստ երևույթին եղել է պաշտպանական կառույց: Գյուղում հին եկեղեցու տեղում 1850 թ-ին կառուցվել է նոր եկեղեցի:  
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 175, 1897 թ-ին` 762, 1926 թ-ին` 462, 1939 թ-ին` 736, 1959 թ-ին` 324, 1970 թ-ին` 417, 1979 թ-ին` 425 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 464 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 113 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 228հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 109 և 461 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հողմիկ
 
 
Ինդեքս՝ 2701
 
 Հեռ` 374 093-62-58-05

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 18:20:01