Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հովտուն / բնակավայր Ամասիա համայնքի կազմում /

Մակերես` 12.4կմ2

Բնակչություն` 185

 

 
Գյուղ Ամասիայի տարածաշրջանում, Ամասիա գյուղից 3կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 36կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ալաքիլիսա, Ալաքիլիսե, Բայթար անվանումները: Հովտուն է վերանվանվել 1991 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյա հովտում, Եղնախաղի լեռնազանգվածի արևելյան ստորոտում` ծովի մակարդակից 2000մ բարձրության վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Ունի սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Բնակչության նախնիների մի մասը եկել է Կարսի մարզից 1918-20թթ.: Որոշ աղբյուրներում Հովտունը հիշատակվում է որպես հնաբնակ գյուղ: 19-րդ դարի սկզբին այստեղ բնակվել են նաև ադրբեջանցիներ:
1831 թ-ին գյուղն ունեցել է 27 ադրբեջանցի բնակիչ, իսկ 1897թ.-ին` 220, 1926 թ-ին` 352, 1939 թ-ին` 477, 1959 թ-ին` 236, 1970 թ-ին` 207, 1979 թ-ին` 253 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 185 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 27%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 21%: Ունի 41 տնտեսություն: Ունի դպրոց, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 264հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 109 և 633 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են դաշտավարությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հովտուն
 
 
Ինդեքս՝ 2701
 
 Հեռ` 374 077-44-29-13
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 18:20:01