Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ձորաշեն/բնակավայր Սարապատ համայնքի կազմում/

Մակերես` 25կմ2

Բնակչություն` 198

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ձորաշեն ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը – Ձորաշեն

Համայնքի պատմական անվանումները-
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1830թ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Սարապատ,Կաքավասար, Սարալանջ
Համայնքի մակերեսը -
Հեռավորությունը մայրաքաղաքից-180կմ

Հեռավորությունը մարզկենտրոնից -60կմ
Բնակչության թիվը – 184

Բնակչության կազմը –հայ

Համայնքի նշանավոր մարդիկ -

Կրթական հաստատություններ– դպրոց

Մշակութային հաստատություններ-
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ -
Բնակչության հիմնական զբաղմունքը – անասնապահություն

Հոգևոր կառույցներ -
Համայնքի մասին գրքի առկայություն -

ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 21-22կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 39կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կարաքիլիսա, Կարաքլիս Երրորդ, Ղարաքիլիսա Ձորի, Ղարաքիլիսա Նոր անվանումները: Զորաշեն է վերանվանվել 1935 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է Չիչկան գետի ձախափնյակում` մեղմաթեք սարալանջի վրա` ծովի մակարդակից 1970մ բարձրության վրա: Կլիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Շրջակայքում կան աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Գյուղի շրջակայքում պահպանվել են 1863թ.-ին վերակառուցված եկեղեցին, 13-րդ դարի Ս.Ստեփանոս կիսավեր վանքը և բերդի մնացորդներ:  
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 323, 1897թ.-ին` 712, 1926 թ-ին` 764, 1959 թ-ին` 295, 1970 թ-ին` 336, 1979 թ-ին` 304 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 198 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 53%, հետաշխատունակներ` 16%: Ունի 53 տնտեսություն: Ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (211հա), խոտհարքերը (43հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 234 և 1545 հեկտար: Անտառային հողերը զբաղեցնում են 138հա: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ձորաշեն
 
 
Ինդեքս՝ 2805
 
 Հեռ` 094-84-02-25

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36