Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Մեծ Սեպասար /բնակավայր Աշոցք համայնքի կազմում /

Մակերես` 19.2կմ2

Բնակչություն` 933

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԾ  ՍԵՊԱՍԱՐ  ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումըՄեծ Սեպասար

Համայնքի պատմական անվանումները- Շիշթափա
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1828-30թ.

Որ համայնքներին է սահմանակից համայնքըԱշոցք, Ղազանչի, Թավշուտ, ՓոքրՍեպասար,Կրասար
Համայնքի մակերեսը – 2707.0
Հեռավորությունը մայրաքաղաքից -160կմ

Հեռավորությունը մարզկենտրոնից - 40կմ
Բնակչության թիվը – 948 մարդ

Բնակչության կազմըհայեր

Համայնքի նշանավոր մարդիկ

ՀակոբյանԼևոն Գյումրու Երկաթգծի հիվանդանոցի մանկաբույժ,

Հակոբյան Մանվել մոսկվայում մանկաբույժ,

Մելիքյան Վիհլեմ Ամասիայում վիրաբույժ,

Մելիքյան Գոռ Էրեբունի հիվանդանոցում վիրաբույժ,

Հովհաննիսյան Հովիկ թիվ 1 կլինիկայում վիրաբույժ,

ԹովմասյանԱղասիգյումրիում ռենգենոլոգ

Կրթական հաստատություններ – Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ -
Մարզական հաստատություններ
-
Արտադրական ձեռնարկություններ
-
Բնակչության հիմնական զբաղմունքը – անասնապահություն

Հոգևոր կառույցներ–Սուրբ փրկիչ եկեղեցի, Մանուկ Խաչմատուռ, Դարի սուրբ սրբավայր
Համայնքի մասին գրքի առկայություն -

 

 Պատմական ակնարկ

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 6-7կմ արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 40կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Շիշթաբա, Շիշթափա Առաջին, Շիշթափա Հայի, Շիշթափա Հայկական, Շիշտապա Ներքին, Ջերմուկ անվանումները: Մեծ Սեպասար է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղը գտնվում է Կաթսայաջուր կամ Ղազանչի /կաթսա ժողովրդական բարբառով` ղազան, որտեղից էլ անվանումը մնացել է Ղազանչի/ գետի հովտում մեղմաթեք սարավանդում` ծովի մակարդակից 1990մ բարձրության վրա: Կիման ցուրտ լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը զով է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղի տարածքում կան սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Գյուղում եղել են մասնակի ավերվածությունների 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Ունի միջնադարյան ս. Ամենափրկիչ եկեղեցին, շրջակայքում պահպանվել են հին ամրոցի, բնակատեղիի մնացորդներ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-30թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 64, 1897 թ-ին` 620, 1926թ-ին` 893, 1939 թ-ին` 1161, 1959 թ-ին` 761, 1979 թ-ին` 846, 1989 թ-ին` 930 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 933 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 19%: Ունի 204 տնտեսություն: Ունի նորակառույց դպրոց, գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (726հա), խոտհարքերը (118հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 173 և 704 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Մեծ Սեպասար
 
 
 
Ինդեքս՝  2807
 
 Հեռ` 374 098-41-30-00
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16