Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարապատ /բնակավայր Սարապատ համայնքի կազմում/

Մակերես` 11.2կմ2

Բնակչություն` 117

                  

sarapat.shirak@mta.gov.am

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 15-18կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 38կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սամռլի, Սամորլու, Սամուռլի, Սամուրլի անվանումները: Սարապատ է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղը տեղադրված է Չիչկան գետի ձախափնյակում` ծովի մակարդակից 1970մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Գյուղը զգալի տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանից 1828-1829թթ: 1873 թ-ին գյուղն ունեցել է 165, 1897 թ-ին` 282, 1926 թ-ին` 242, 1939 թ-ին` 348, 1959 թ-ին` 158, 1979 թ-ին` 170, 1989 թ-ին` 67հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 117 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 53%, հետաշխատունակներ` 19%: Ունի 30 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունըանասնապահությունն է:Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (130հա), խոտհարքերը (17հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 39 և 797 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
ՀՀ Շիրակի մարզ, Սարապատ համայնք
Ինդեքս՝ 2805
 

 Հեռ` 091-64-65-99

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36