Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարատակ

Մակերես` 11.3կմ2

Բնակչություն` 1123

 

saratak.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 10կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 17կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ամրխան, Եմրխան, Իմըրխանլու, Իմրխանլի անվանումները: Սարատակ է վերանվանվել 1940 թ-ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Կարկաչան գետի աջափնյա հովտում, հարթավայրային տարածքում` ծովի մակարդակից 1560մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 450-500մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր: Ունի տուֆի, բազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղը զգալի տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Խնուսի, Բասենի շրջաններից 1828-1829թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 191, 1897 թ-ին` 878, 1926 թ-ին` 923, 1939 թ-ին` 1112, 1959 թ-ին` 1062, 1979 թ-ին` 1142, 1989 թ-ին` 1429 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2005 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1274մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 21%: Ունի 247 տնտեսություն: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, բուժկետ, մշակույթի տուն, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է:Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 575հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 70 և 214 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Սարատակ

Ինդեքս՝ 3022

Հեռ` +374 098 50 50 08

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-11-18 12:19:02