Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սիզավետ/ բնակավայր Աշոցք համայնքի կազմում/

Մակերես` 25.6կմ2

Բնակչություն` 378

 sizavet.shirak@mta.gov.am

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 10-12կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 44կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ծաղկաշեն, Կորաղբյուր, Ցախկաշեն, Քոռաղբյուր, Քոռբուլաղ անվանումները: Սիզավետ է վերանվանվել 1967 թ-ին:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       
Գյուղը տեղադրված է Ջավախքի լեռնաշղթայի արևմտյան լանջին` ծովի մակարդակից 2070մ բարձրության վրա: Ունի ցուրտ կլիմա, սակավ տեղումներ: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններն են: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Գյուղը զգալի տուժել է 1988թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Վրաստանի Նինոծմինդայի և Հայաստանի Լոռվա տարածաշրջաններից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 294, 1897 թ-ին` 729, 1926 թ-ին` 1031, 1939 թ-ին` 1300, 1959 թ-ին` 345, 1979 թ-ին` 303, 1989 թ-ին` 375 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 378 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 21%: Ունի 71 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է:Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (635հա), խոտհարքերը (468հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 160, 148, 632 հեկտար: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Զբաղվում են նաև հացահատիկային, կերային, բանջարաբոստանային, կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Սիզավետ

 

Ինդեքս՝ 2802

 Հեռ` 374 099-67-70-82

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36