Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ցողամարգ / բնակավայր Սարապատ համայնքի կազմում /

Մակերես` 18.2կմ2

Բնակչություն` 555

 

tsoghamarg.shirak@mta.gov.am

Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք քաղաքից 9կմ հարավ, մարզկենտրոնից գտնվում է 24կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ճզըխլար, Ճզղլար, Չըզըխլար, Չիզիխլար, Ցոխամարգ, Ցոխամարք անվանումները: Ցողամարգ է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Տեղադրված է Աշոցք-Գյումրի ավտոմայորւղու վրա:
Գյուղը գտնվում է ալիքավոր բարձրադիր հարթավայրում` ծովի մակարդակից 1950մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղը զգալի տուժել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից, որի արդյունքում ավերվել են գյուղի տների մոտ կեսը:
Գյուղում և նրա շրջակայքում հայտնաբերվել են կիկլոպյան ամրոցի մնացորդներ(մ.թ.ա. I հազարամյակ): Ունի միջնադարի կանգուն եկեղեցի:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի, Սեբաստիայի շրջաններից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 174, 1897 թ-ին` 877, 1926 թ-ին` 515, 1939 թ-ին` 807, 1959 թ-ին` 591, 1979 թ-ին` 477, 1989 թ-ին` 600 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 555 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը` կազմելով 50-ական տոկոս: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 21%: Ունի 119 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, մշակույթի տուն, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (560հա), խոտհարքերը (43հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 63 և 926 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են խոշոր եղջերավոր ամասնաբուծությամբ` կաթնամսատու ուղղությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Ցողամարգ 

Ինդեքս՝ 2810

 Հեռ` 374 077-31-75-55
                  055-31-75-55
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16