Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Կազմակերպություններ

Ազգային փոքրամասնություններ

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 
Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում հասարակական կազմակերպության
 
ՀՀ Շիրակի մարզում բնակվում են շուրջ 150 ազգությամբ եզդի ընտանիք։ Շիրակի մարզ եզդիները ներգաղթել են 1954 թվականից։ Մարզի Ախուրյանի նախկին տարածաշրջանի Ազատան համայնքում գործում է  Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում հասարակական կազմակերպությունը''  Ազատան համայնքում ապրում է ազգությամբ եզդի 42 ընտանիք։ Նրանց թիվը համայնքում կազմում 215 մարդ  Հյուսիսային մարզերի եզդիներ միավորում  հասարակական կազմակերպությունը զբաղվում է Շիրակի մարզի եզդիների կրթական, մշակութային, սոցիալական և իրավունքների պաշտպանության հարցերով, կազմակերպում է ազգային և կրոնական տոներին նվիրված տարբեր միջոցառումներ։ Ազատան համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպվել է եզդիերենի մայրենի լեզվի և գրականության ուսուցում։
 
Ռոսիա  հասարակական  կազմակերպության
 
Ռոսիա  հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղը  հիմնվել է 1994 թվականին։ Մասնաճյուղում գրանցված է 169 ընտանիք, որի հիմնական նպատակը հանդիսանում է կազմակերպությունում կարիքավոր ընտանիքներին բարոյական և նյութական աջակցության ցուցաբերումը, ռուս ժողովրդի ավանդույթների, սովորությունների և մշակութայիրն արժեքների պահպանումը, ինչպես նաև ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդումը։ Ռուսերենի խորացված ուսուցումը իրականացվում է Գյումրու թիվ 1,6,7,23 դպրոցներում:Կազմակերպությունը համագործակցում է Գյումրիում Ռուսաստանի Դաշնության Գլխավոր հյուպատոսության հետ։
 
Հունական Էլլադա  համայնք
 
Հունական  Էլլադա  համայնք հասարակական կազմակերպությունում գրանցված է 58 ընտանիք։ Կազմակերպության հիմնական նպատակն է հույն ժողովրդի լեզվի, սովորույթների և մշակութային արժեքների պահպանումը։ Համայնքը համագործակցում է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության դեսպանատան հետ, գործում է հունական համայնքի կիրակնօրյա դպրոց, հունարենի ուսուցումը կազմակերպվում է շաբաթական երեք անգամ, որին մասնակցում են թվով 30 աշակերտներ։
 
     Ուկրաինա
 
Հայաստանի  ուկրաինացիների  ֆեդերացիա  հասարակական կազմակերպություն
 
 Ուկրաինա  Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղը հիմնվել է 1996 թվականին կազմակերպությունում գրանցված են շուրջ 70 ընտանիք։ Մասնաճյուղի նպատակն է մարզում բնակվող ուկրաինացիների համախմբումը, ինչպես նաև ուկրաինական ժողովրդի լեզվի, ավանդույթների և սովրույթների պահպանումը։ 
 
 
Լեհերի համագործակցության  Պոլոնիա բարեգործական հասարակական կազմակերպություն
 
Կազմակերպության հիմնական նպատակն է մարզում բնակվող լեհերի համախմբումը, ազգային սովորույթների և մշակութային արժեքների պահպանումը։ Համայնքը համագործակցում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանատան հետ։Լեհական համայնքի անդամների թիվը կազմում է 10 ընտանիք `50 մարդ:
 
ՀՀ Շիրակի մարզի համայնքներում բնակվող փոքրամասնությունները հաղորդակցվում են հայերեն և ռուսերեն լեզուներով, նրանց համար մատչելի են հասարակական բոլոր վայրերը, սպասարկման օբյեկտները և զանգվածային լրատվամիջոցները, մարզում բնակվող ազգային փոքրամասնությունները ներգրավված են մարզի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքին, համագործակցում են պետական մարմինների ու այլ կազմակերպությունների հետ։  
 

 http://www.gov.am/am/religion

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 18:33:06