Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Նախագահի այցը Ամասիա

21.07.2011

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 21-ին աշխատանքային այցով ժամանել էր Շիրակի մարզ։ Հանրապետության ղեկավարը մասնակցեց Ամասիա համայնքում Հայ-Գերմանական նորակառույց կարի ֆաբրիկայի բացման արարողությանը, ծանոթացավ համայնքի կենտրոն-մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներին։
Նորակառույց կարի ֆաբրիկայի ստեղծման հիմքերը դրվել են 2009-ին «Ամասիայի վերականգնման» հիմնադրամի և հայ–գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության համագործակցության արդյունքում։ Հիմնադրամի նախաձեռնությամբ համայնքի համար իրականացվում են տարածաշրջանային զարգացման ծրագրեր։ Շուրջ մեկ տարում, նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ, 155մլն. դրամի համատեղ շինարարական-վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 1640մ2 արտադրական մակերեսով շենքում, նաև ներդրումներ են կատարվել ձեռնարկության արտադրական արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, ֆաբրիկայում տեղադրվել են 100մլն. դրամ արժողությամբ ժամանակակից կարող մեքենաներ ու այլ սարքավորումներ, այդ թվում՝ կտորեղենի ձևման սեղաններ, սարքեր, կարող մեքենաների 10 հոսքագիծ։ Ֆաբրիկայում նախատեսվում Է կազմակերպել ինչպես մանկական տրիկոտաժի, այնպես Էլ տղամարդու և կանացի բանվորական հագուստի արտադրություն։ Ընկերությունը նախատեսում Է, որ սկզբնական շրջանում ձեռնարկությունում կաշխատի 150 մարդ, հետագայում մեկ տարվա ընթացքում, աշխատողների թիվը կկրկնապատկվի` հասնելով 300-ի։ Որպես արտադրանքի սպառման առաջնային շուկա դիտարկվում Է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը։
Ֆաբրիկայի շինարարական նախագծերում ներառված Է նաև 2000մ2 մակերեսով նոր շենքի կառուցումը, որտեղ կգործի ջինսի արտադրություն իր լվացքատնով և ներկատնով։ Ծրագիրը, որն ընդհանուր առմամբ կարժենա մոտ 750մլն. դրամ, նախատեսվում Է ավարտել 2013թ։ Հիմնադրամի հեռանկարային զարգացման ծրագրերում են նան նոր եկեղեցու կառուցման աշխատանքներն ու համայնքի ենթակաոուցվածքների զարգացումը, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել 2014թ-ին։ Մասնավորապես, համայնքը շուտով կունենա նոր զբոսայգի, որի նախագծային-հաշվարկային աշխատանքներն արդեն ավարտված են, կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը և կհիմնվի նոր թաղամաս։ Նախատեսվում է նաև կինոթատրոնի շինարարություն և քաղաքի համար հատուկ մուտքի կառուցում՝ գեղեցիկ ճարտարապետական լուծումներով։ Այդպիսով, տարածաշրջանում կստեղծվի շուրջ 500 աշխատատեղ ոչ միայն Ամասիայի, այլև մարզի մյուս գյուղերի բնակիչների համար։ Սակայն հիմնադրամի նպատակը ոչ միայն համայնքի համար կենսական նշանակություն ունեցող զբաղվածության խնդրի լուծումն է, այլև ներգնա տուրիզմի զարգացումն ու բնակիչների հոսքի խթանումը համայնք։ Հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները շարունակական բնույթ են կրելու։
«Ամասիայի վերականգնման» հիմնադրամը ստեղծվել է 2009-ին երևանաբնակ ամասիացիների կողմից համայնքի սոցիալ-տնտեսական, կենցաղային, մշակութային խնդիրների լուծման նպատակով։ Հիմնադրամի օժանդակությամբ գազաֆիկացվել են Ամասիայի բազմաբնակարան բոլոր շենքերն ու առանձնատները, վերականգնվել է փողոցային լուսավորությունը, բարեկարգվել են փողոցները, գյուղական զբոսայգին։ Արդեն 2 տասնամյակ Ամասիայի համար խնդրահարույց աղբահանության հարցը ևս կաըգավորվել է հիմնադրամի միջամտության շնորհիվ, գյուղապետարանին հատկացվել է աղբատար մեքենա, կահավորվել է համակարգչային տեխնիկայով ու մարզագույքով համալրվել են տեղի հանրակրթական դպրոցն ու մարզադպրոցը։ Ամասիայի գյուղական ուսումնարանին հատկացվել է գյուխտեխնիկա և կարի ժամանակակից 15 մեքենա։ Հենց այս ուսումնարանում վերապատրաստված կադրերը կհամալրեն նորաբաց ֆաբրիկայի բանվորական-մասնագիտական ներուժը։ Սաների ուսումնառության համար բավարար պայմաններ ստեղծելու նպատակով արդեն իսկ տրամադրվել է 7.5մլն. դրամ։
Ամասիա համայնքը չի ունեցել մանկապարտեզ և համայնքի կենտրոն։ Ներկայիս շենքը համայնքի տնօրինությանն է հանձնվել այն համայնքի կենտրոն-մանկապարտեզի վերակառուցելու նպատակով։
1970 թվականին կառուցված լինելով որպես շրջկոմի շենք, այն շահագործման համար գրեթե պիտանի չէր, գտնվում էր անմխիթար վիճակում, կարիք ուներ ամրացման և վերակառուցման։
Ներկայումս Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվում է շենքի վերակառուցում, որի արդյունքում համայնքը կունենա 60 հոգանոց մանկապարտեզ և համայնքի կենտրոն։
Աոաջին հարկի՝ գլխավոր մուտքից աջ հատվածում, տեղակայված են մանկապարտեզի վարչական և խոհանոցային բլոկները, բուժկետը, ձախից՝ համայնքային կենտրոնի համար նախատեսված խաղասենյակ, հավաքատեղի, համակարգչային սենյակ, սանհանգույց և տեխնիկական սենյակ, որտեղ տեղադրված են ջեռուցման կաթսաները։
Երկհարկանի շենքի 2-րդ հարկն ամբողջությամբ հատկացվում է մանկապարտեզի երկու 30-հոգանոց խմբերի համար, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է ննջարան, խաղասենյակ, հանդերձարան, սանհանգույց։ Բացի այդ 2-րդ հարկում լինելու է նախասրահ և 80 հոգու համար նախատեսված հանդիսությունների դահլիճ, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգտագործվել նաև համայնքային նշանակության հանդիսավոր իրադարձությունների համար։
Ծրագրի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 100.5 մլն. դրամ։
Շինարարական աշխատանքները սկսվել են 2010թ. օգոստոսի վերջին։ Ներկայումս ավարտված է աշխատանքների գրեթե 80 տոկոսը։ Աշխատանքները նախատեսված է ավարտել ս.թ. նոյեմբերին։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23