Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

10.08.2011

Հանրապետությունում առաջին անգամ անցկացվում է □Արիության համաստեղություն□ խորագրով փառատոն` նվիրված արտակարգ իրավիճակների նախարարության կազմավորման 20-րդ տարեդարձին: Բոլոր մարզերում անցկացվել են մարզային մրցույթներ, ընտրվել են լավագույն մասնագետները: Օրերս մեր մարզում եւս անցկացվեց մրցանակաբաշխության մարզային փուլը, որի ժամանակ Շիրակի մարզպետի անունից շնորհակալագրեր ու պարգեւավճարներ ստացան մարզից ընտրված լավագույն փրկարարը, լավագույն հրշեջ-փրկարարը, լավագույն պահակախմբի պետն ու լավագույն հրշեջ փրկարարական ջոկատը:

Արտակարգ իրավիճակների ինստիտուտը Հայաստանում 20ամյա պատմություն ունի, տարիների ընթացքում համակարգն անցել է կայունացման ու զարգացման ճանապարհ: Ձեռքբերումներին իհարկե հնարավոր է եղել հասնել աշխատակիցների շնորհիվ, այս նպատակով հանրապետությունում անցկացվում է <Մարդկանց անվտանգության և փրկության թեմայով <Արիության համաստեղություն> խորագրով հանրապետական փառատոնի շրջանակներում <Լավագույնն ըստ մասնագիտության> մարզային մրցանակաբաշխություն: Մարզի նախկին տարածաշրջանների միջեւ արդեն մրցույթն անցկացվել է, ընտրվել են լավագույնները, իսկ պայքարն իսկապես լարված է եղել,-վստահեցնում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:
<Լավագույն Փրկարար> ճանաչվեց ՇՄՓՎ ջոկի հրամանատար, փրկարարական ծառայության ենթասպա` Սերգեյ Ռաֆիկի Դավոյանը, <Լավագույն> Հրշեջ-Փրկարար ճանաչվեց Գյումրու թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փրկարարական ծառայության ավագ սերժանտ` Ալբերտ Ավթանդիլի Եղիկյանը, <Լավագույն պահակախմբի /հերթափոխի/ պետ ճանաչվեց Անիի հրշեջ փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փրկարարական ծառայության ենթասպա` Արտավազդ Հովհաննեսի Գրիգորյանը, Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատը ճանաչվեց <Լավագույն Հրշեջ փրկարարական ջոկատ կոչմանը: 4անվանակարգերում հաղթող ճանաչվածներն էլ մարզպետի անունից ստացան շնորհակալագրեր ու պարգեւավճարներ: Շիրակի մարզային փրկարարական համակարգում 258աշխատակիցներ են ընդգրկված, նրանց թիվն ավելանալու է,-նշում է վարչության պետն ու ավելացնում` բոլոր աշխատակիցներն էլ արժանիքներ ունեն, նրանք ամենավտանգավոր համարվող մասնագիտություններից մեկի ներկայացուցիչներն են:
Նշենք, որ Արիության համաստեղություն մրցույթի հաջորդ փուլը հանրապետականն է, որին Շիրակի մարզից կմասնակցեն մարզային փուլն անցած լավագույն փրկրարարները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23