Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

    

            

Վարդան Գրիգորյան

Վարդան Գրիգորյան

Մարզպետի տեղակալ

էլ. փոստ

+ 374 0312 3-26-10 +0312 4 90 00 /135/

Կենսագրություն


Ծննդյան օր, ամիս, տարեթիվ

18/11/1981թ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1998- 2002թթ. -Երևանի պետական համալսարան - Աստվածաբանություն

2003-2007թթ. - Երևանի պետական համալսարան - Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա

Աշխատանքային գործունեություն

01/07/2007 - 22/05/2015 - «Հայկ-Լիաննա» ՍՊԸ - Գլխավոր հաշվապահ

24/01/2014 - 07/06/2018 - «Ռոյալ ֆինանս գրուպ» ՍՊԸ - Տնօրեն

01/03/2018 - 05/06/2018 - «Ռոյալ սթար» ՍՊԸ – Հաշվետար

29.06.2018թ. Նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ


Ամուսնացած է, ունի երկու դուստր
 

 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետն ունի տեղակալ (տեղակալներ), որը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի  ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականների ու առաջադրանքների սահմանում, դրանց կատարման վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
ը) մարզպետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
 

Համակարգում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատանքները քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության, հողաշինության և հողoգտագործման, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բնագավառներում

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-12-15 17:29:49