Մարզպետի աշխատակազմ
Մարզպետի աշխատակազմի մասին
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ
Շիրակի մարզպետարանը ձևավորվել է 1996թ.` <<Վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Շիրակի մարզում, ՀՀ Սահմանադրության համաձայն, իրականացվում է պետական կառավարում: Այս ոլորտի հարաբերությունները կարգավորվում են Սահմանադրությամբ, օրենքներով, ՀՀ Նախագահի`«Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագր և այլ իրավական ակտերով: Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում պետական Կառավարումն իրականացնում է Շիրակի մարզպետը` մարզպետարանի միջոցով: Մարզպետարանն իրագործում է կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Մարզպետարանը կազմված է մարզպետից, մարզպետի տեղակալներից, խորհրդականներից, օգնականներից և մարզպետարանի աշխատակազմից: Աշխատակազմը բաղկացած է 6 վարչություններից, քարտուղարությունից, 7 բաժիններից և 5 առանձնացված ստորաբաժանումներից /ՍԾՏԳներ/: Մարզպետարանի համակարգում ընդգրկված են պետական ոչ առեւտրային և մարզային ենթակայության այլ կազմակերպություններ: Մարզպետարանի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ
Արարատ Դվինի Գոմցյան - 1996 - 1999թթ.
Ֆելիքս Աշոտի Փիրումյան - 1999 - 2003թթ.
Ռոմիկ Շավարշի Մանուկյան - 2003 - 2007թթ.
Լիդա Բալաբեկի Նանյան - 2007 - 2010թթ.
Աշոտ Անդրանիկի Գիզիրյան - 2010 - 2013թթ.
Ֆելիքս Խոստեղի Ցոլակյան - 2013 - 2016թթ.
Հովսեփ Կորյունի Սիմոնյան – 2016 – 2017թթ.
Արթուր Լևոնի Խաչատրյան - 2017-2018թթ.
Կարեն Հակոբի Սարուխանյան- 2018-2019թթ.
Տիգրան Գուրգենի Պետրոսյան -2019-2021թթ․
Հովհաննես Ավետիքի Հարությունյան- հունվար-նոյեմբեր 2021թ․
Նազելի Հրաչի Բաղդասարյան- նոյեմբեր 2021թ․- հունվար 2023թ․
Հեռ. (+374) 0312 3 26 10
Ֆաքս. (+374) 0312 3 50 77