Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Ընդհանուր տեղեկություններ

Շիրակի մարզ - Պատմական տվյալներ

 

 

 

ՇԻՐԱԿ 

Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մարզ էԳյումրի մարզկենտրոնով։ Պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ ՀՀ Լոռու մարզին և հարավից՝ ՀՀ Արագածոտնի մարզին։ Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո (առաջնորդարանը՝ քԳյումրիում), մարզում բնակվում են զգալի թվով Հայ Կաթողիկե եկեղեցու հավատավորներ, կան նաև Հայ Կաթողիկե եկեղեցու հավատավորներով բնակեցված գյուղեր։

 

  • Աշխարհագրություն

Մարզի տարածքում են գտնվում Արփի լիճ-ջրամբարը, Ախուրյանի ջրամբարի հայկական հատվածը և Մանթաշի ջրամբարը։ Շիրակի մարզի կենտրոնական և հարավային հատվածում տարածվում է Շիրակի դաշտը, իսկ հյուսիսային շրջանում՝ Աշոցքի սարահարթը, միաժամանակ Շիրակի մարզում են տարածվում ՓամբակիԲազումի լեռնաշղթաներիԵղնախաղիՋավախքիԱրագածի լեռնազանգվածների մի մասը։

Շիրակի մարզը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքերով։

Մարզը ռելիեֆի առումով կարելի է բաժանել երկու մասի։ Հրաբխային, որն ընդգրկում է Ջավախք-Աշոցքի տարածաշրջանը, իր մեջ ընդգրկելով Ջավախքի և Եղնախաղի լեռնավահանները, Չլդրի լեռները և Աշոցքի սարավանդը։ Մյուս մասը կարելի է համարել ծալքաբեկորավոր, որն իր մեջ է ներառում Շիրակի ծալքաբեկորավոր լեռնաշղթան ու Շիրակի դաշտը։

Մարզի տարածքով հոսող խոշոր գետը Ախուրյանն է, որի միայն վերին հոսքի շրջանն է անցնում բուն տարածքով, միջին հոսքի շրջանում այն սահմանային է։ Մարզի տարածքում են գտնվում Ախուրյանի համակագին պատկանող Ցողամարգ, Իլլի, Կարկաչուն գետակները։ Մարզի միակ լիճը Արփան է՝ 22 կմ2 մակերեսով, ունի տեկտոնահրաբխային կառուցվածք։

Կլիմայական պայմանների առումով մարզում տիրապետում է բարեխառն լեռնային կլիման։ Այն աչքի է ընկնում տեղումների առատությամբ (700 մմ), զով ամառներով, խստաշունչ ու տևական ձմեռներով։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -9,8˚ է, այստեղ է գրանցվել ՀՀ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը՝ -46˚։

  • Տարածքի բարձրաչափական առանձնահատկությունները և դրանց գյուղատնտեսական գնահատումը

Շիրակի մարզում բարձրությունների տարբերությունների պատճառով առանձնացվում են հետևյալ բարձրաչափական գոտիները, որոնք գյուղատնտեսական արտադրության համար ունեն որոշակի բնական պայմաններ։ Այդ գոտիները հիմնականում համընկնում են վերընթաց լանդշաֆտային գոտիներին։ Դրանք են.

·        Հարթտարածքներ (Շիրակի դաշտ)՝ 1400-1600 մետր բացարձակ բարձրությամբ: Այս գոտին աչքի է ընկնում հարթ մակերևույթով, որտեղ էրոզիոն երևույթներն արտահայտված են բավականին թույլ: Նման տարածքները օգտագործվում են հացահատիկային, տեխնիկական և բանջարաբոստանային մշակաբույսերի համար: Գոտին ոռոգվում է և գյուղատնտեսական մշակաբույսերի զարգացման համար ունի լավագույն պայմաններ:

·        Նախալեռնային մեղմաթեքսարավանդներ՝ 1600-1800 մետր բարձրությամբ։ Դրանք բնութագրվում են ռելիեֆի ձևերի մեղմությամբ, աստիճանակերպությամբ, էրոզիոն երևույթներն արտահայտված են միջին ուժգնությամբ։ Գոտին հողագործության զարգացման համար ունի լավ պայմաններ։

·        Միջին բարձրության փոքրաթեքտարածքներ՝ 1800-2250 մետր բարձրությամբ։ Գոտին համընկնում է հողագործության շրջանների հետ և գլխավորապես տարածվում է հրաբխային սարավանդներում և նախալեռներում։ Հողագործության տեսակետից սա առավել յուրացված է և աչքի է ընկնում հացահատիկային մշակաբույսերի զարգացման նպաստավոր պայմաններով։

·        Մերձբարձրլեռնային տարածքներ (2250-2500 մ). անցումային ենթագոտի է՝ միջին բարձրության գոտուց դեպի բարձրալեռնային գոտի։ Ունի բավարար պայմաններ հողագործության զարգացման համար և օգտագործվում է անասնապահության զարգացման համար՝ որպես խոտհարք։

·        Բարձր լեռնային գոտին գտնվում է ծովի մակարդակից 2500 մ-ից բարձր նիշերում։ Գոտու համար բնորոշ են ինքնատիպ բնական պայմանները, որոնք նպաստավոր են անասնապահության զարգացման համար՝ իբրև ամառային արոտավայրեր։

 

  • Մակերևույթի թեքություններ

Շիրակի մարզի տարածքում սահմանազատում և գնահատում են հետևյալ տեղանքները.

·Հարթտեղանքներ զբաղեցնում են մարզի տարածքի մինչև 51,3%-ը, նման թեքություններ ունեն Շիրակի դաշտը, Աշոցքի գոգավորության հարթահատակ մասերը։

·Թույլ թեքության տեղանքներ — զբաղեցնում են մարզի տարածքի 35%-ը։ Այսպիսի թեքության տեղանքներով աչքի են ընկնում Շիրակի դաշտի նախալեռները, Արթիկի, Ամասիայի, Շարայի հրաբխային սարավանդները։

·Փոքրաթեք տեղանքներ զբաղեցնում են մարզի տարածքի 10,4%-ը և տարածված են Եղնախաղի, Ջավախքի և Արագածի հրաբխային լեռնավահանների նախալեռներում։

· Զառիկող լանջեր զբաղեցնում են մարզի տարածքի 2,1%-ը։ Դրանք տարածված են միջին բարձրության լեռների գոտում։

·Թեք լեռնալաջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 0,4%-ը: Այդպիսի թեքության տեղանքներ են Շիրակի լեռնաշղթայի լանջերը, Բազումի և Փամբակի լեռնաշղթաների արևմտյան հատվածը։

·Զառիթափ լանջեր — զբաղեցնում են մարզի տարածքի 0,2%-ը: Այդպիսի թեքության տեղանքներ են Շիրակի լեռնաշղթայի և գետահովտի լանջերի մի մասը։

Քարտեզագրական և քարտեզաչափական աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Շիրակի մարզի վարելահողերը մինչևթեքություններում զբաղեցնում են 618,35 կմ2, 3-7˚ թեքություններում՝ 25,37 կմ2, 7-12˚ պայմաններում՝ 59,2 կմ2։ Վարելահողերի մյուս մասը տարածվում է 12˚ և ավելի թեքությունների պայմաններում՝ զբաղեցնելով 9,81 կմ2։ Դրանք անհրաժեշտ է օգտագործել որպես կերահանդեր։

Բազմամյա տնկարկները և խոտհարքները հիմնականում տարածվում են մինչևթեքություններում, որոնցից առաջիը գրավում է 3,7 կմ2, իսկ երկրորդը՝ 130,4 կմ2 մակերես։ Մշակվող հողատարածությունները, ինչպես ենթադրվում էր, տարածվում են հարթավայրային թույլ թեքության լանջերում։

     

    Գյուղատնտեսություն 

 

 

 

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-19 10:57:13