Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

 

 

 

 

 

Արթիկ

Մակերես` 3750կմ2

Բնակչություն` 20150

Համայնքի ղեկավար՝ Անանիկ Ոսկանյան

Հեռ: 077 11 11 45
0374 0244 5 20 21

artikmun@mail.ru
Ինդեքսը՝ 3001

Արթիկը (Արդիկ, Արդիք) եղել է Մեծ Հայքի Այրարատ աշխարհի գավառներից: Կամսարականների օրոք մշակույթն Արթիկում, ինչպես և ողջ տարածաշրջանում նշանակալի զարգացում է ապրել, ինչի վառ վկայությունն են հանդիսանում Արթիկում պահպանված Ս.Աստվածածին (5-րդ դար), Լմբատավանք (7-րդ դար) և Ս.Գևորգ (7-րդ դար) եկեղեցիները: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում 4-5-րդ դարերում կառուցված Սուրբ Աստվածածին (սուրբ Մարինե) եկեղեցին: Եկեղեցու արևելյան հատվածում տեղադրված է 3 զոհասեղան: Սուրբ Աստվածածին եկեղեցին միանավակ դահլիճից գմբեթավոր դահլիճի անցման եզակի ճարտարապետական նմուշ է: Սուրբ Ստեփանոս (կամ Սուրբ Լմբատավանկ) եկեղեցին կառուցվել է դեռևս 7-րդ դարում: Լմբատավանկը զուսպ և խոնարհ տեսք ունի: Այն Հայաստանի վաղ քրիստոնեության ճարտարապետական շրջանի խաչագմբեթ լավագույն եկեղեցին է:Աղոթքներով ներծծված պատերը պահպանել են վաղ միջնադարյան որմնանկարների հատվածներ: Որմնանկարի բովանդակությունը նվիրված է Քրիստոսի համբարձման բիբլիական սյուժեին: 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանի էրզրում և Կարս գավառներից գաղթած հայերը վերաբնակվում են նաև Արթիկում, և բնակավայրի համար սկսվում է վերելքի նոր ջրջան: 19-րդ դարի երկրորդ կեսին Արթիկն իր բնակչության թվով Արևելյան Հայաստանի մարդաշատ բնակավայրերից էր: Այս շրջանում Արթիկը տարբերվել է ճարտարապետական յուրահատկությամբ. Համայնքի բոլոր շինությունների կտուրները կառուցվել են կամարաձև: Տեսնելով, որ քաղաքում կա 7-րդ դարում կառուցված Գ. Լուսավորիչ (Սուրբ Գևորգ) հսկա եկեղեցի, որի կտուրը քանդված է, նորեկները որոշում են վերականգնել այն: Արթիկից ավելի քան 150 կմ հեռավորության վրա գտնվող Սարիղամիշ բնակավայրից նրանք սելերով, իսկ ճանապարհի դժվարանցանելի հատվածներում նաև սեփական ուսերին դրած` փոխադրում են 20 մետրանոց գերաններ: Սա քրիստոնեական հավատքին իրական նվիրումի, ազգասիրության և համերաշխության վառ դրսևորում էր: Արթիկցիներն առանձնակի հպարտությամբ են պահում բնակավայրի պատմության այս գեղցիկ դրվագը: 1928թ-ից սկսվեց տուֆի արդյունահանումը, ինչը պայմանավորեց Արթիկի հետագա զարգացումը: Կառուցվեց երկաթուղին, հիմնվեցին արդյունաբերական ձեռնարկություններ, լայնամասշտաբ աշխատանքներ ծավալվեցին Արթիկի բարեկարգման, բնակարանաշինության և մշակութային կյանքի կազմակերպման ուղղությամբ:Քաղաքի անվան հետ կապված հետաքրքիր մանրամասնություն կա. Արթիկը Շիրակի մարզի և ընդհանրապես Հայաստանի այն բացառիկ տեղանուններից է, որ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին չի ենթարկվել համատարած բնույթ կրած թուրքական տոպոցիդին (բնիկ հայկական տեղանունների փոխարինումը թյուրքական տարբերակներով):Արթիկը քաղաքի կարգավիճակ է ստացել 1945թ.: Խորհրդային ժամանակներում Արթիկը եղել է զարգացած արդյունաբերական քաղաք: 25 հազար բնակրությամբ քաղաքում գործել են 20-ից ավել մեծ ու միջին գործարաններ, ֆաբրիկաներ, արտադրական և արդյունահանող այլ կազմակերպություններ, որոնք ապահովել են ինչպես քաղաքի, այնպես էլ հարակից բնակավայրերի բնակչության զբաղվածությունը: 2012թ. Հայրապետական սրբատառ կոնդակով Արթիկի տարածաշրջանի եկեղեցական համայնքներն առանձնացվեցին Շիրակի թեմից և հռչակվեցին իբրև նոր՝ Արթիկի թեմ: Ներկայումս Արթիկը մարզի և հանրապետության մյուս համայնքների հետ սերտ կապերով և դինամիկ զարգացմամբ համայնք է:


Արթիկ համայնքի կազմում ընդգրկված է 24  բնակավայր

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46