Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ազատան

Մակերես` 38.6կմ2

Բնակչություն` 5017

 

 
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 8կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գալդեմա, Գանդմա, Խըլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա, Խլի Ղարաքիլիսա Ներքին, Խլի Ղարաքիլիսա Փոքր անվանումները: Ազատան է վերանվանվել 1945 թ-ին:
Գյուղը գտնվում է Մանթաշ գետի աջ ափին, Շիրակի դաշտում` ծովի մակարդակից 1490մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Գյուղի շրջակայքում կան ավազի, բզալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղն ունի կաթոլիկական և լուսավորչական երկու եկեղեցիներ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի շրջանից և Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 1450, 1922 թ-ին` 2940, 1959 թ-ին` 3039, 1970 թ-ին` 4000 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 5017 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 19%: Ունի 1003 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Շիրակի ջրանցքի ջրերով: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 1958հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 550 և 624 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավիրվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Ունի կաթնամթերքի և պանրի արտադրություն:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գազաֆիկացումը:
Հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, գյուղ Ազատան,
 
 
Ինդեքա՝ 2603
 
Հեռ. բջջ  +374  093-269-972
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36