Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Ախուրիկ

Մակերես` 9.2կմ2

Բնակչություն` 1033

 

 
 
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 5կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղարաքիլիսա Թուրքի անվանումը: Ախուրիկ է վերանվանվել 1935 թ-ին:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, հարթավայրում` ծովի մակարդակից 1470մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Սասունի, Խնուսի շրջաններից և Կարսի մարզից: 1897 թ-ին գյուղն ունեցել է 484, 1926 թ-ին` 739, 1939 թ-ին` 1119, 1959 թ-ին` 941, 1970 թ-ին` 1137, 1979 թ-ին` 1107 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1033 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 41%, կանայք` 59%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 19%: Ունի 207 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , հիվանդանոց, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 516հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 46 և 124 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավիրվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ,մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրիկ
 
 
ինդեքս՝ 2604
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16