Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Աղին

Մակերես` 19.6կմ2

Բնակչություն` 542

 

aghin.shirak@mta.gov.am

     ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Աղին գյուղը հիմնադրվել է 1872 թվակա- նին: գյուղի բնակիչները գախթել են արևմտյան Հայաստանից, հիմնականում Ղարսից և Մուշից:
     Ըստ պատմական տեղեկությունների գյուղը Աղին կոչվել է նրա համար, որ գյուղում ապրել է հարկահավաքը, որին   անվանել են աղա և ժողովուրդը հարկեր տալուց հարցրել են ում եք տանում, ասել են աղին, և անվանվել է Աղին: Գյուղը հիմնադրվել է 1872 թվին, բայց քանի որ կառուցվեց Ախուրյանի ջրամբարը, 1990 թվականից   մա- սամբ տեղափոխվել է նոր կառուցված ավան, որի հետևանքով գյուղը բաժանվեց 4 մասի: Գյուղի հարևանությամբ է անցնում Գյումրի - Երևան երկաթգիծը, ունի երկաթու- ղային կայարան: Կայարանը հիմնադրվել է 1926 թ-ին և կոչվել է □Աղին□ կայարան: Գյուղում կա 1878 թ-ին կառուցված □Սուրբ Հակոբ□ եկեղեցին: Ունենք նաև հայկական զորամաս: 1934 թ-ից գյուղն ունի հիվանդանոց, 1998 թ-ին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կառուցվեց նոր առողջության կենտրոն 15 մահճակալով և ունի ծնունդ օգնության բաժանմունք: Գյուղի միջնակարգ   դպրոցը   հիմնադրվե լ է 1938 թ-ին  այժմ ունենք 78 աշակերտ: Սովետական տարիներին գյուղն ունեցել է կոլտնտեսություն, որը միշտ եղել է առաջավորներից մեկը: 60 -ականներից   գյուղն   անցել   է   Անիի   շրջանի   մեջ   և էլ չի եղել շրջկենտրոն:
 
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԴԻՐՔԸ ԵՎ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ
ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
     Շիրակի մարզի Աղին գյուղը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում, այն գըտնվում է Ախուրյան գետի /այժմ Ախուրյան ջրամբարի/ ձախ   ափին: Գյուղի   հեռավորությունը Երևանից` 120 կմ է, Գյումրիից` 30 կմ: Ռեյլեֆը խայտաբղետ է, տեղումները շատ: Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները անբարենպաստ:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Աղին

Ինդեքս՝ 2902

 հեռ. +374 077 21 89 14

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16