Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Այգաբաց

Մակերես` 18.6կմ2

Բնակչություն` 764

 

 
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 10կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Իլխիաբլի անվանումը:   Այգեբաց է վերանվանվել 1946 թ-ին:
Գյուղը գտնվում է Շիրակի դաշտում, բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830թթ տեղափոխվել է Արևմտյան ՀայաստանիԲասենի շրջանից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 434, 1873 թ-ին` 900, 1914թ-ին` 2050, 1959 թ-ին` 1089, 1979 թ-ին` 617 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 764 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 19%: Ունի 149 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
 Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 811հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 234 և 549 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Այգաբաց
 
 
Ինդեքս՝ 2605
 
Հեռ` բջջ +374 094 81 49 67

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36