Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Անիպեմզա

Մակերես` 6.7կմ2

Բնակչություն` 392

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԻ ՊԵՄԶԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը –ԱՆԻՊԵՄԶԱ

Համայնքի պատմական անվանումները -
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1926թ

Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Բագրավան, Նոր Արթիկ, Թլիկ
Համայնքի մակերեսը - 735,04

Հեռավորությունը մայրաքաղաքից - 100

Հեռավորությունը մարզկենտրոնից - 45
Բնակչության թիվը – 474

Բնակչության կազմը – հայ - 472, եզդի -1, ռուս -1

Համայնքի նշանավոր մարդիկ - 1

Կրթական հաստատություններ – 1

Մշակութային հաստատություններ - 1
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ - 7
Բնակչության հիմնական զբաղմունքը – Գյուղատնտեսություն, քարիարտ.

Հոգևոր կառույցներ - 1
Համայնքի մասին գրքի առկայություն -

ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ

Անիպեմզա համայնքը Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո կառուցված առաջին արդյունաբերական քաղաքատիպ ավաններից է:  Բնակավայրի հիմնադրումը պայմանավորված է եղել  1926  թվականին Անիպեմզա կոմբինատի կառուցմամբ:  Բնակավայրի հիմնադիրներն են հանդիսանում համայնքի ներկայիս տարածքի հարևանությամբ գտնվող Զաղագյուղի բնակիչները,  Անիպեմզա կոմբինատում աշխատանքի բերումով տեղափոխված ինչպես հարակից բնակավայրերից,  այնպես էլ հանրապետության տարբեր վայրերից գործուղված մասնագետների ընտանիքները:

Սկզբնական շրջանում բարձր է եղել բնակչության հոսունությունը:  Անիպեմզա ավանը որպես բնակավայր լիարժեք կարգով ձևավորվել է  1936  թվականին,  երբ կոմբինատը համալրվել է անհրաժեշտ բանվորական աշխատուժով և մասնագետ կադրերով:  Հանրապետության վարչատարածքային շրջանային բաժանումից հետո, 1936  թվականին ավանը ընդգրկվել է Անիի շրջանի կազմում, իսկ  1996  թվականին ՀՀ վարչատարածքային մարզայինբաժանումիցհետո,  Անիպեմզան ստացել է գյուղական համայնքի կարգավիճակ և որպես վարչատարածքային առանձին միավոր՝ընդգրկվել է Շիրակի մարզի կազմում:

Անիպեմզան ընդգրկված է հանրապետության սահմանամերձ բնակավայրերի ցանկում:

Անիպեմզայում հայտնաբերված է զարգացած երկաթե դարի դամբարանաշատ  / Ք.ա. I-II հազարամյակներ/,որի պեղումների ժամանակ գտնվել են զենքեր, զարդեր և պատմամշակութային այլ արժեքներ:  Արժեքավոր է եգիպտական մածուկից պատրաստված առյուծի փոքր արձանը և պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող  5-րդ դարի կառույց Երերույքի տաճարը:

Բնակավայրի տարածքը հարուստ է շինարարական նյութերով՝ պեմզայով,  տուֆով և բազալտով:                                                                                                                                             Բնակավայրը հատկապես զարգացում է ապրել հետպատերազմյան տարիներին:  Կառուցվել է  19  բազմաբնակարան բնակելի շենքեր՝  120  բնակարաններով,  կառուցվել է դպրոց,  գրադարան,  մշակույթի տուն,  հիվանդանոց,  մանկապարտեզ,  առևտրի և բնակչության սպասարկման տարբեր օբյեկտներ:  Բնակավայրը, լինելով արդյունաբերականավան,  իր հիմնադրման օրվանից առ այսօր վարելահողեր չի ունեցել,  իսկ  539.67  հա արոտները աղքատիկ են և ոչ պիտանի անասնապահության ճյուղի զարգացման համար:                                                                                        

Ոռոգման և կենցաղային կարիքների համար ջուրը պոմպակայանի միջոցով հանվել է բնակավայրի հարևանությամբ հոսող Ախուրյան գետից:                                                  Բնակավայրի սոցիալ-տնտեսական թույլ զարգացվածությունը և բնակչության ցածր կենսամակարդակը ներկայումս հիմնականում պայմանավոված են գյուղատնտեսական նշանակության հողերի և Անիպեմզա կոմբինատի լուծարման

Հեռ  374 098-09-20-90

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16