Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արփենի / բնակավայր Սարապատ համայնքի կազմում /

Մակերես` 19.8կմ2

Բնակչություն` 351

 

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 55կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Փալըթլի, Փալտլի, Փալութլը, Փալութլու, Փալուտ, Փալուտլի անվանումները: Արփենի է վերանվանվել 1978 թ-ին:
Գյուղը գտնվում է լեռնահովտում` ծովի մակարդակից 1920մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Գյուղի տարածքում կա 19-րդ դարում կառուցված եկեղեցի:
1897 թ-ին գյուղն ունեցել է 598, 1926 թ-ին` 479, 1970 թ-ին` 404, 1980 թ-ին` 369 բնակիչ: Ազգային կազմը մինչև 1926 թ-ը եղել է հայաբնակ, ապա այստեղ բնակություն են հաստատել ռուսներ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 351 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 17%: Ունի 81 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (394հա), խոտհարքերը (36հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 84 և 1297 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Արփենի
 
 

Ինդեքս՝ 2804

Հեռ` 374 094-92-74-18
                 094-92-73-12

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16