Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Արևշատ

Մակերես` 16.6կմ2

Բնակչություն` 1793

 

arevshat.shirak@mta.gov.am

ԸՆԴԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐԵՎՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համայնքի ներկայիս անվանումը - Արևշատ
Համայնքի պատմական անվանումները - Եգանլար
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջան - 1828 – 30 թթ.
Որ համայնքներին է սահմանակից համայնքը - Նորաշեն, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ,
Սպանդարյան, Գեղանիստ, Ջրառատ համայնքներին
Համայնքի մակերեսը - 2486.8 հա
Հեռավորությունը մայրաքաղաքից - 95 կմ
Հեռավորությունը մարզկենտրոնից - 35կմ
Բնակչության թիվը - 2150մարդ
Բնակչության կազմը - հայեր
Համայնքի նշանավոր մարդիկ - Բանաստեղծուհի Մետաքսեն (Պողոսյան Մետաքսե Սերոբի), վաստակավոր նկարիչ Թաթոս (Հրանտ Թադևոսյան), վաստակավոր մանկավարժ Արարատ Մկրտիչի Ալեքսանյան, փառքի երկակի ասպետ Գևորգ Կիրակոսյանը, փառքի շքանշանակիր Գվարդիայի մայոր Խորեն Գառնիկի Պետրոսյանը:
Կրթական հաստատություններ - Համայնքը ունի միջնակարգ դպրոց, նախակրթարան
Մշակութային հաստատություններ -Մշակույթի տուն, արվեստի և արհեստի դպրոցը
Մարզական հաստատություններ - Երկու սպորտային հրապարակներ
Արտադրական ձեռնարկություններ - Կաթի հավաքման և վերամշակման արտադրամաս ռեստորանային համալիր
Բնակչության հիմնական զբաղմունքը - Գյուղատնտեսություն, անասնապահություն, հատկապես շատ են մշակում գազար և կարտոֆիլ
Հոգևոր կառույցներ -Սուրբ Աստվածածին եկեղեցին 17-րդ դարի կառույց է
Համայնքի մասին գրքի առկայություն - չունենք
 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Արևշատը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի գյուղերից է: Այն գտնվում է Արագած լեռան Հյուսիս-արևմտյան լանջին: Գյուղի հիմնական բնակիչները գաղթել են 1825-1830 ական թվականներին Կարսի Բվիկ և Ջամշլու գյուղերից, Սարիղամիշից և Էրզրումից: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1960մ բարձրության վրա: Արևշատի աշխարհագրական դիրքը լեռնային է, ձմեռը խիստ է ցրտաշունչ, գարունը գալիս է ուշացած, ամառը տաք է չորային: Գյուղը գազաֆիկացված է, փողոցները լուսավորված, ունի հանգստի գոտի և հուշարձան, միջոցներ են ձեռնարկվում անտառային գոտու ստեղծման համար:
 

Հասցեն` ՀՀ Շիրակի մարզ, գ. Արևշատ
Ինդեքս՝ 3009
Հեռ` բջջ +374 093 34 56 92
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16