Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բայանդուր

Մակերես` 10.6կմ2

Բնակչություն` 676

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԲԱՅԱՆԴՈՒՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը –Բայանդուր
Համայնքի պատմական անվանումները- Միրիլու
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1828թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Երազգավորս, Գետք, Գուսաննա,Շիրագավան,Ազատան
Համայնքի մակերեսը – 1143հեկտար
Հեռավորությունը մայրաքաղաքից-120կմ
Հեռավորությունը մարզկենտրոնից -12կմ
Բնակչության թիվը – 820
Բնակչության կազմը –հայեր 815 ռուսներ5
Համայնքի նշանավոր մարդիկ -
Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ –մշակույթի տուն
Մարզական հաստատություններ –ֆուտբոլի խաղադաշտ
Արտադրական ձեռնարկություններ – գյուղ մթերքի վերամշակում
Բնակչության հիմնական զբաղմունքը – հողագործություն-անասնապահություն
Հոգևոր կառույցներ - մատուռ
Համայնքի մասին գրքի առկայություն – համայնքապետարանում պահպանվում է պատմական ակնարկ (համայնքի գիրքը) 
 

 

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ 
Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 16կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Բայինդուր, Բայինտուր, Բայնդուր, Պայընտուր անվանումները: Բայանդուր անվանումը Ղևոնդ Ալիշանը կապում է թուրքմենական մի ցեղանվան հետ: Հին գյուղը գտնվել է Ախուրյանի ափին, որը 1926 թ-ի երկրաշարժից ավերվել է: Ապա գյուղը տեղափոխվել է հին բնակավայրից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բարձունքի վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի արտեզյան ջրեր, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Հին գյուղի տեղում գտնվել են հունական և հայկական եկեղեցիներ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1828-1830թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Մուշի, Բասենի շրջաններից և Կարսի մարզից: Այստեղ բնակվել են նաև հույներ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 176 հայ և 326 հույն բնակիչ, 1926 թ-ին` 626, 1959 թ-ին` 567, 1970 թ-ին` 589, 1979 թ-ին` 586 բնակիչ, գերազանցապես հայեր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 676 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 18%: Ունի 144 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսական հողահանդակները ոռոգվում են Ախուրյան գետի ջրերով` ջրհան կայանի միջոցով: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 532հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 360 և 190 հեկտար: Զբաղվում են պտղաբուծությամբ, հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավիրվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բայանդուր
 
 
Ինդեքս՝  2608
 
 Հեռ` բջջ +  374 094-312-117 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36