Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բավրա /բնակավայր Աշոցք համայնքի կազմում /

Մակերես` 16.5կմ2

Բնակչություն` 596

 

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցքից 14-15կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 46կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Թիդոյի խարաբա, Թիթոյ խարաբա, Խարաբա, Տիտոյ խարաբա անվանումները: Տեղադրված է Գյումրի-Ախալքալաք ավտոմայրուղու վրա:
Գյուղը գտնվում է Աշոցքի բարձրադիր սարահարթում` ծովի մակարդակից 2150մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
1958 թ-ին երկրաշարժի հետևանքով Բավրան ավերվել է և նորից կառուցվել է նախկին գյուղից մի փոքր հեռու: Գյուղից հարավ-արևմուտք կան մի այլ բնակավայրի և բերդի ավերակներ, որտեղ կան հին արաբական տապանագրերով գերեզմաններ:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը 1860թ տեղափոխվել են Արդահանի շրջանից: 1897 թ-ին գյուղն ունեցել է 262, 1926 թ-ին` 205, 1939 թ-ին` 286, 1970 թ-ին` 560, 1979 թ-ին` 562 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 596 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 111 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (655հա), խոտհարքերը (217հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 66, 73, 382 հեկտար: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բավրա
 
 
Ինդեքս՝ 2802
 
Հեռ` 374 093-80-39-46
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36