Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Բենիամին

Մակերես` 8.6կմ2

Բնակչություն` 716

 

 
   Բենիամին գյուղական համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի հարավ արևմտյան մասում ծովի մակարդակից 1430 մ բարձրության վրա: Բենիամինը հյուսիս արևմուտքից սահմանակից է Ազատան, արևելքից` Սարատակ, հարավից` Լուսակերտ, հուսիս արևմուտքից` Գուսանագյուղ և արևմուտքից Բայանդուր համայնքներին: Գյուղը մարզկենտրոնից գտնվում է 12կմ, իսկ մայրաքաղաքից 113 կմ հեռավորության վրա:
 Գյուղը ամփոփվում է մոտ 860.1 հա տարածքում ունի 417 հա վարելահող ,որից ջրովի 132 հա, 257 հա արատավայր, 60 հա բնակելի տարածք , 6հա ջրային և այլ նշանակության հողատարծքներ: Գյուղի տարածքում կա արհեստական ջրամբար, որը հնարավորություն է տալիս փոքր ինչ մեղմելու ոռոգման ջրի պահանջը:
 
   Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի միջով անցնում է Կարկաչան գետը, որի վրա կառուցված է կամուրճը` /կառուցված 1962թ /,որը գյուղի երկու մասը կապում է իրար:
   Գյուղի տարածքը բնակատեղի է եղել դեռ հնագույն ժամանակներից: Դրա վառ ապացույցն է գյուղի տարածքում հայտնաբերված և պեղված բնակատեղիները, որի արդյունքում հայտնաբերված գտածոները Շիրակ աշխարիհի պատմական ժառանգությունը էլ ավելի են հարստացնում:
   Ներկայիս համայնքը հիմնադրվել է 18- րդ դարի դարասկզբին, բնակիչները հիմնականում ներգաղթել են արևմտյան Հայաստանից:
   Գյուղը նախքինում կոչվել է Ճլոխան, իսկ 1946թ այն վերանվանվել է իր զավակի ` Հայրենական մեծ պատերազմի Լենինգրադի հերոսական պաշտպանության մասնակից հերոս գեներալ մայոր Բենիամին Գալստյանի անվամբ:
   Գյուղը ունի 161 ծուխ , որոնք տեղաբաշխված են 7 թաղամասերում: Գյուղը ունի եկեղեցի կառոըցված 1871թ , որը խորհրդային ժամանակաշրջանում ծառայել է ,որպես պահեստ, իսկ 2000թ համայնքի անդամների միջոցով վերականգնվել է , վերաօծվել և դարձել է համայնքի հոգևոր կենտրոն: Ունի 1 դարյա պատմություն ունեցող դպրոց, եղել է տարրական, ութամյա, 1991թ միջնակարգ, փոստային բաժանմունք, բուժկետ, գործող մշակույթի տուն, որտեղ կազմակերպվում են մշակութային միջեցառումներ:
 1988 թ ավերիչ երկրաշարժի պատճառով վնաս է կրել նաև մեր համայնքը, փլվել և վթարային էին դարձել մի շարք տներ:
   Աշխատուժի 50-70 %- ը մեկնում են արդ .երկրներ աշխատանքի: Չնայած բնակչության սոցիալ տնտեսական վատ վիճակին երիտասարդները ջանում են մնալ գյուղում ,զարգացնել , բարեկարգել և կառուցել հայրենի գյուղը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Բենիամին
 
 
Ինդեքս՝  2609
 

հեռ. +374 098 94 31 04

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16