Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գեղանիստ

Մակերես` 12.9կմ2

Բնակչություն` 1204

 geghanist.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից մոտ 9կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 19կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ և տարբեր ժամանակներում ունեցել է Կոլկաթ, Ղոլղաթ, Ղովլուղաթ, Ճանկա, Ճանկի թափա անվանումները: Գեղանիստ է վերանվանվել 1948 թ-ին:
Գյուղը տեղադրված է սարավանդում ` ծովի մակարդակից 1850մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի զով առողջարար կլիմա:  
Բնակչության նախնիների մի մասը այստեղ են գաղթել 1828-1829 թթ և 1918 թ Արևմտյան Հայաստանի Մուշի, Խնուսի, Ալաշկերտի, Բասենի գավառներից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 117, 1897 թ-ին` 825, 1926 թ-ին` 1171, 1939 թ-ին` 1213, 1959 թ-ին` 771, 1970 թ-ին` 944, 1979 թ-ին` 964 հայ բնակիչ, գերազանցապես հայեր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 1204 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 49%, հետաշխատունակներ` 22%: Ունի 224 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 501հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 43 և 521 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ: Նախկինում մեծ մակերես են զբաղեցրել շաքարի ճակնդեղի ցանքատարածությունները, հումքը վերամշակվում էր Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը ամբողջովին ավիրվել է, իսկ ցանքատարածությունները գրեթե ամբողջովին վերացվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Գեղանիստ

 

Ինդեքս՝ 3010

Հեռ` բջջ +374 093 89 97 37

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36