Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գետափ

Մակերես` 7կմ2

Բնակչություն` 807

 

 
Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 5կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 24կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Կասմալի, Ղասըմ-Ալի, Ղասմալի, Ղասմալու, Ղասում Ալի անվանումները: Գետափ է վերանվանվել 1940 թ-ին:
Տեղադրված է լեռնալանջի վրա` ծովի մակարդակից 1750մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի բազալտի պաշարներ, որնոք ունեն արդյունաբերական նշանակություն և շահագործվում է:
Բնակչության նախնիների մի մասը եկել են 1828-1830թթ Ալաշկերտի, Մանազկերտի շրջաններից, Կարսի մարզից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 84, 1897 թ-ին` 503, 1926 թ-ին` 640, 1939 թ-ին` 674, 1959 թ-ին` 645, 1979 թ-ին` 606 հայ բնակիչ, գերազանցապես հայեր: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 807 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 44%, կանայք` 56%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 191 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 266հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 44 և 235 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Նախկինում մշակել են շաքարի ճակնդեղ, հումքը վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Բայց երկրաշարժի արդյունքում գործարանը ավերվել է, հիմա դրանց ցանքերը զգալի կրճատվել են: Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Գետափ
 
 
Ինդեքս՝ 3011

հեռ. +374 093 442 641

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03