Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գետք

Մակերես` 9.2կմ2

Բնակչություն` 551

 getq.shirak@mta.gov.am

Շիրակի մարզի Գետք գյուղը գտնվում է Շիրակի դաշտավայրի հարավ-արեւմտյան մասում, Արմավիր-Գյումրի խճուղու վրա Գյումրիից  9 կմ հեռավորության վրա: Գյուղը հիմնադրվել է 1828 թվականին եւ մինչեւ 1945 թվականը կոչվել է Դահառլի:
Դահառլին հողին է հավասարվել 1926 թվականի հոկտեմբերյան երկրաշարժի հետեւանքով:
1926-28թթ. ընթացքում նախկին տեղից գյուղը տեղափոխվել է կես կիլոմետր դեպի արեւմուտք Ախուրյան գետի ցածրադիր ափը:
Գյուղը տուժել է նաեւ 1988թ. երկրաշարժից, ունեցել է զոհեր եւ վիրավորներ:
1941 թվականի Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 98 գետքեցիներ, որոնցից 41-ը զոհվել են պատերազմի դաշտում: Ի հիշատակ զոհված համագյուղացիների 1976 թվականին գյուղում կառուցվել է հուշարձան կոթող:
ՀՀ Շիրակի մարզի ԳԵՏՔ գյուղական համայնքի սոցիալ-տնտեսական նկարագիրը`
1. Հեռավորությունը`  Երևանից  125   մարզկենտրոնից                       11 կ
ՀՀ պետական սահմանից    1կմ
2. Բարձրությունը ծովի մակերևույթից` 1300 մ
3.  Բնակլիմայական պայմանները` լեռնային  
4.  Բնակչության թիվը ` 619 մարդ, 172 ընտանիք
5.  Համայնքի զբաղեցրած տարածքը` 921 հա
   Որից` 668 հա վարելահողեր
                                                       
7.     Բնակչության զբաղմունքը`                   հողագործություն   անասնապահություն
8.   Ապահովվածությունը խմելու և ոռոգման ջրով    60% խմելու ջուր
                                                                                           20% ոռոգման ջուր
9.  Գազաֆիկացված չէ 
10. Ճանապարհների վիճակը` ոչ բարվոք
11. Համայնքն ունի`
1.  Դպրոց 180 աշակերտական տեղով / 85 աշակերտ
2. Մշակույթի տունը `փլված է
 Համայնքում առկա   հիմնախնդիրները
1. մշակույթի տան վերանորոգում
2. գազաֆիկացում 5 կմ երկարությամբ
3. բնակարաններով  ապահովում
4. ճանապարհների բարեկարգում, ասֆալտապատում
5. ոռոգման ցանցի կապիտալ վերանորոգում
6. համայնքի ջրահեռացման համակարգի վերանորոգում
7. Ախուրյան գետի և Ղարանղու գետակի հուների մաքրում
8. մանկապարտեզի կառուցում համայնքում
9.համայնքի ցերեկային լուսավորման ցանցի անցկացում
10 գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղգործիքների ձեռքբերում

 

ՀՀ Շիրակի մարզ, գ. Գետք

 

Ինդեքս՝  2616

Հեռ` բջջ +374 093 45 93 50, +374 312 6 72 50

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03