Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Գուսանագյուղ

Մակերես` 23.5կմ2

Բնակչություն` 923

 

 
Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 21կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Գափուլու, Կապլի, Կապուլի, Կափուլի, Ղափըլչի, Ղափլու, Ղափչի, Ղափուլու անվանումները: Գտնվում է Երևան-Գյումրի երկաթուղու վրա: Գուսանագյուղ է վերանվանվել 1977 թ-ին:
Գյուղը տեղադրված է Ախուրյան գետի ձախափնյակում` ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի անդեզիտաբազալտի պաշարներ, որոնք ունեն արդյունաբերական նշանակություն:
Գյուղն ունի կանգուն եկեղեցի (11-րդ դար): Շրջաակայքում պահպանվել են նախնադարյան և ուրարտական ժամանակներին վերաբերող հնավայրեր` ավերակ բերդ, որին տեղացիներին նվանում են Ղալա: Պահպանվել են նաև կիկլոպյան շինությունների հետքեր:  
Բնակչության նախնիների մի մասը այստեղ են գաղթել 1829-1830թթ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բուլանըղի, Մուշի շրջաններից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 138, 1897 թ-ին` 1466, 1926 թ-ին` 1062, 1939 թ-ին` 1433, 1959 թ-ին` 1207, 1970 թ-ին` 978, 1979 թ-ին` 876 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 923 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 49%, հետաշխատունակներ` 19%: Ունի 97 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, հիվանդանոց, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 668հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 368 և 995 հեկտար: Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակությամբ: Զբաղվում են նաև անասնապահությամբ, թռչնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Գուսանագյուղ
 
 
Ինդեքս՝ 2905
 
Հեռ` բջջ +374 093- 00 -13- 17
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-21 18:20:01