Տպել
Համայնքներ
Համայնքի մասին
Երազգավորս
Մակերես` 9.7կմ2
Բնակչություն` 1436
Երազգավորսի գյուղական համայնքը գտնվում է Շիրակի մարզի հարավ- արևմտյան
հատվածում, ծովի մակերևույթից 1520 մ բարձրության վրա: Գյուղը կառուցվել է 1976-84թթ: Հիմնականում մեկ-երկու հարկանի առանձնատներ են` կառուցված արթիկ տուֆից:
գյուղատեղին` որը Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով մնաց ջրի տակ
եղել է շատ հին բնակավայր, որտեղ պահպանվել էին 12ից 13րդ դարերում կառուցված եկեղեցու ավերակներ : Ըստ որոշ պատմական աղբյուրների Երազգավորսը եղել է Բագրատ ունի թագավորների ամառային նստավայրը:
Կլիման բարեխառն է, լանդշաֆտը տափաստանային, որը բարենպաստ է հողագոր-
ծության և անասնապահության համար: Սակայն Ախուրյանի ջրամբարի կառուցման պատ-
ճառով համայնքի մոտ 500հա ընտիր վարելահող մնաց ջրամբարի ջրերի տակ, որը և
պատճառ դաՆախկին
րցավ այն բանին որ համայնքը այսօր սակավահող համայւնքներից մեկն է Շիրակի մարզում: Սեփականաշնորհված մեկ հողաբաժինը ընդամենը կազմում է 0.34 հա:
Համայնքը ընդգրկված է սահմանամերձ գյուղերի ցանկում: Համայնքի վարելահողերը գտնվում են սահմանային շերտում ( փշալարերից ներս ) որոնց մշակության համար կան
դժվարություններ` կապված սահմանային ռեժիմի հետ:
Բնակիչները հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանի Մշո գավառից, մի մասն էլ տեղացիներ են: Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագոր-
ծությամբ որը հադիսանում է նրանց հիմնական եկամուտի աղբյուրը:
Մարզկենտրոնից գյուղի հեռավորությունը 11 կմ է : Գտնվում է Գյումրի - Արմավիր
ավտոճանապարհի կողքին: Համայնքի տարածքը կազմում է 70 հա: Հարավից սահմանակից է Բայանդուր համայնքին, հյուսիսից Գետք համայնքին , արևմուտքից Թուրքիային:
Համայնքում գործում է միջնակարգ դպրոցը, որը կառուցվել է 2000 թվականին պետական բյուջեի միջոցներով: Մշակոյթի տունը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի
պատճառով դարցել է վթարային և գտնվում է շատ անմխիթար վիճակում:
Մինչև երկրաշարժը համայնքում գործել է Գըումրու □Լենկոշ□ կոշիկի ֆաբրիկայի
մասնաճյուղը, որտեղ աշխատել են համայնքի մոտ 180 բնակիչներ: Բնակիչների մի մասն
էլ աշխատել է Բայանդուրի ,,Շիրակ,, թռչնաֆաբրիկայում:Ներկայումս աշխատատեղեր չլինելու համայնքի տղամարդ բնակչության հիմնական
մասը մոտ 250-300 մարդ գնում են արտագնա աշխատանքի` Հայաստանից դուրս:
ՀՀ Շիրակի մարզ, գ. Երազգավորս
Ինդեքս՝ 2610
Հեռ` բջջ +374 094 82 11 28