Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Զույգաղբյուր /բնակավայր Աշոցք համայնքի կազմում/

Մակերես` 16.6կմ2

Բնակչություն` 562

 

 
Բնակավայր Աշոցքի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 36կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ղայղուլի, Չիֆթալի, Չիֆթլիկ, Չիֆտալի անվանումները: Զույգաղբյուր է վերանվանվել 1946 թ-ին: Տեղադրված է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու վրա:
Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ավազանին պատկանող Ելլի վտակի ակունքում: Գտնվում է Քարախաչի լեռնանցքի արևմտյան կողմում` ծովի մակարդակից 2010մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Գյուղում գտնվում է 19-րդ կառուցված կիսավեր եկեղեցի:     
Բնակչության նախնիների մի մասը 1878 թ-ին տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Բասենի շրջանից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 311, 1897 թ-ին` 549, 1926 թ-ին` 499, 1939 թ-ին` 709, 1959 թ-ին` 500, 1979 թ-ին` 330 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 562 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 104 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (433հա), խոտհարքերը (132հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 97 և 795 հեկտար: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ:
Բնակավայրի  հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Զույգաղբյուր
 
 
Ինդեքս՝ 2803
 
Հեռ` 374 094-84-42-77
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16