Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Սարապատ համայնք / կենտրոն Թորոսգյուղ /

Մակերես` 208.3կմ2

Բնակչություն` 3582

 Սարապատ համայնքը կազմավորվել է 2016 թվականի հոկտեմբերին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2016 թվականի հունիսի 17-ի ՀՀ ՀՕ – 100 - Ն օրենքով: 

Սարապատ համայնքի կազմում ընդգրկված են

 

Թորոսգյուղ,

torosagyugh.shirak@mta.gov.a

Բնակավայր Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 21 կմ հյուսիս, Հողմաջուր գետի միջին հոսանքի աջափնյակի շրջանում։ Թորոսգյուղը հիմնադրվել է 1828-30 թվականներին, Արևմտյան Հայաստանի Մեծ Հայքի Բասեն գավառի Վերին Բասենի Հարսենքար գյուղից տեղահանված գաղթականների կողմից։ Բնակավայրի տարածքը 12 քառ.կմ է:

2014 թվականի տվյալներով, բնակչության թիվը կազմում է 355, որոնք բացառապես հայեր են։

Թորոսգյուղի ազգաբնակչության փոփոխությունը

 

Տարի 1831 1873 1897 1919 1926 1931 1939 1959 1979 1980 2001 2004
Բնակիչ 180 435 589 977 461 511 648 321 287 316 325 313
 

 Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Թորոսգյուղն ունի Սուրբ Աստվածածին եկեղեցի (վերակառուցված 1865 թվականին), Նարեկ սրբատեղի (XVIII դար) և մատուռ։

 

Հեռ` բջջ +374 094 82 46 19, +374 312 6 03 58

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-12-15 17:29:49