Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Իսահակյան

Մակերես` 22.13կմ2

Բնակչություն` 957

 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը – Իսահակյան

Համայնքի պատմական անվանումները- Խարում, Ղազարապատ
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1826-1828

Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Լուսաղբյուր, Աղին, Սարակապ, Մարալիկ
Համայնքի մակերեսը – 2213.9 կմ
Հեռավորությունը մայրաքաղաքից- 120 կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից – 27 կմ
Բնակչության թիվը – 1075

Բնակչության կազմը

Համայնքի նշանավոր մարդիկ – բանաստեղծ Ավ. Իսահակյան, վիրաբույժ Վրույր Փենեսյան

Կրթական հաստատություններ – միջնակարգ դպրոց, մանկապարտեզ /չի գործում, ենթակա է հիմնանորոգման/

Մշակութային հաստատություններ – մշակույթի տուն /չի գործում, ենթակա է հիմնանորոգման/
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ -
Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն և անասնապահություն

Հոգևոր կառույցներ – Սուրբ Աստվածածին եկեղեցի, Պողոս-Պետրոս եկեղեցի
Համայնքի մասին գրքի առկայություն -

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ    

Շիրակի մարզի Իսահակյան գյուղը հիմնադրվել է 1826 թ.-ին: Գյուղի սկզբնական անվանումը եղել է Խարում: 1826-1928 թթ. ռուս- պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորամիավորումների շարքերում իր քաջությամբ և հնարամտությամբ աչքի է ընկնում հայրուրապետ Ղազարը: Անվանի պատմաբան Լեոն հիշատակում է, որ Ղազարը արժանանում է ռուսական հրամանատարության խրախուսանքին, որից հետո դիմում է Պասկևիչին՝ Օսմանյան կայսրության սահմանագլխին բնակարան կառուցելու խնդրանքով: Ի պատիվ նրա` գյուղը վերանվանվում է Ղազարապատ:

1945թ.-ի հունիսի 30-ի ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով, ի պատիվ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի, որը ծնվել և իր մանկությունն է անցկացրել Ղազարապատ գյուղում, գյուղը վերանվանվում է Իսահակյան:

Գյուղը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով 1973-ից սկսվեց Իսահակյան ավանի շինարարությունը, 1978-1979թթ. գյուղացիները վերաբնակեցվեցին Իսահակյան ավանում:

  1981-ին Բարձրաշեն գյուղի լիկվիդացման պատճառով գյուղի բնակչության կեսը բնակություն է հաստատում Իսահակյան գյուղում: Այժմ Բարձրաշեն գյուղի տարածքը և 450 հա վարելահող գտնվում է Իսահակյան գյուղի վարչական տարածքում: Իսահակյանցիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի և Մուշի գավառների գյուղերից:

 Գյուղում կառուցված է Ավ. Իսահակյանի հուշարձանը:  Գյուղի վարչական տարածքում են գտնվում Պողոս-Պետրոս եկեղեցին, կառուցված 7–րդ դարում և Աստվածածին եկեղեցին ( 10-13-րդ դարեր):   Իսահակյան գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1470 մ բարձրության վրա:

Իսահակյանն ունի դպրոց` նախատեսված 320 աշակերտի համար, բուժկետ, մշակույթի տուն, նախակրթարան:  

 

                                                                  
 
 ՀՀ Շիրակի մարզ, գ. Իսահակյան
 
 
Ինդեքս՝ 2907

 հեռ. +374 098 29 09 58

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03