Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լանջիկ

Մակերես` 15կմ2

Բնակչություն` 936

 

 
Գյուղ Մարալիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 35կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մուսլուխլի, Մուսլուղլու, Մուսուխլը, Մուսուղլի անվանումները: Լանջիկ է վերանվանվել 1947 թ-ին: Տեղադրված է Գյումրի-Թալին ավտոմայրուղուաջ կողմում:
Գյուղը տեղադրված է բլրապատ հարթավայրում` ծովի մակարդակից 1960մ բարձրության վրա: Մթնոլորտային տեղումները սակավ են: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով:Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները:
Գյուղն ունի եկեղեցի, իսկ շրջակայքում կան գյուղատեղիի ավերակներ, գերեզմաններ:
Բնակչության նախնիների մի մասը 1828-1830 թթ տեղափոխվել է Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Բասենի, Մուշի շրջաններից: 1873 թ-ին գյուղն ունեցել է 411, 1897 թ-ին` 664, 1926 թ-ին` 663, 1939 թ-ին` 719, 1959 թ-ին` 699, 1979 թ-ին` 777 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 936 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 43%, կանայք` 57%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 35%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 14%: Ունի 102 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան , բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 575հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 92 և 660 հեկտար: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Լանջիկ
 
 
Ինդեքս՝ 2901
 
հեռ. 094 83 38 49
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-21 14:30:03