Պաշտոնական էլ. փոստ
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Տպել
Համայնքներ
Համայնքի մասին
Լեռնակերտ
Մակերես` 32.2կմ2
Բնակչություն` 1426
Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքը հիմնադրվել է 1840 ական թվականներին Մուշից և Ալաշկերտից եկած գաղթականների կողմից : Գյուղը գտնվում է նախկին Արթիկի շրջանի վարչական տարածքում Արթիկ քաղաքից 10 կմ հարավ :
Գյուղում կա 5-րդ դարի եկեղեցի , միջնակարգ դպրոց , մշակույթի տուն, մանկապարտեզ , փոստ և գրադարան:
Բնակչության մոտ ներկայումս էլ պահպանվում են հին հայկական ավանդույթները:
Գյուղը գտնվում է բարձրադիր գոտում , որին բնորոշ են խիստ բնակլիմայական պայմանները :
Համայնքը մարզկենտրոնից գտնվում է 35 կմ հեռավորության վրա :
Լեռնակերտ համայնքն ունի 320 ծուխ և 1426 բնակիչ :
Համայնքի վարչական տարածքը կազմում է 3220.83 հա :
Համայնքն ունի 609 հա վարելահող, մեկ հողաբաժինը կազմում է 1 հա:
Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագուրծությամբ և անասնապահությամբ :
Համայնքում ներկայումս կան մի շարք կարևոր հիմնախնդիրներ .
Խմելու ջրի ջրագծի վերանորոգում և կառուցում :
Միջհամայնքային ճանապարհների վերանորոգում և բարեկարգում :
Դպրոցի մարզադահլիճի կապիտալ վերանորոգում :
Համայնքի մշակույթի տան վերանորոգում և գույքային համալրում:
ՀՀ Շիրակի մարզ, գ. Լեռնակերտ
Ինդեքս՝ 3012
Հեռ` բջջ +374 094 82 15 51