Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Լեռնուտ

Մակերես` 9կմ2

Բնակչություն` 154

 

lernut.shirak@mta.gov.am

Գյուղ Գյումրիի տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 12կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Առըխվալի, Արիխվալի, Արիխվալի Երրորդ, Արըխվալի Մյուս, Արըխվալի Նոր, Ֆարմասոնի անվանումները: Լեռնուտ է վերանվանվել 1967 թ-ին:
Գյուղը տեղադրված է Շիրակի լեռնաշղթայի փեշերին, բլրապատ տարածքում` ծովի մակարդակից 1830մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են մառախուղները և ձնաբքերը: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 600-700մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստանները: Մոտակայքում ունի աղբյուրներ, որոնք ջրմուղով հասցվում են գյուղ և օգտագործվում որպես խմելու ջուր:
Գյուղի շրջակայքում պահպանվել են հին ամրոց-բերդի ավերակներ, ունի կանգուն եկեղեցի:
 Բնակչության նախնիների մի մասը 1829-1830թթ գաղթել է Արևմտյան Հայաստանի Խնուսի գավառակից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 221, 1897 թ-ին` 592, 1926 թ-ին` 299, 1939 թ-ին` 374, 1959 թ-ին` 186, 1979 թ-ին` 113 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 154 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 47%, կանայք` 53%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 31%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 17%: Ունի 36 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, բուժկետ, կապի հանգույց:  
Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը կաթնամսատու անասնապահությունն է: Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 137հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 31 և 409 հեկտար: Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնապահությամբ, թռչնաբուծությամբ: Մշակում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաներ: Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Լեռնուտ

Ինդեքս՝ 2622

Հեռ. բջջային +374 093 50-36-92

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16