Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կամո

Մակերես` 24.2կմ2

Բնակչություն` 1420

 

 
  

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄՈ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համայնքի ներկայիս անվանումը –Կամո

Համայնքի պատմական անվանումները- Հաջինազար

Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը – 1772

Որ համայնքներին է սահմանակից համայնքը – Ջաջուռ,Շիրակ,Կառնուտ,

 Ախուրյան,Խնկոյան,և Հարթագյուղ

Համայնքի մակերեսը – 2418.6հա

Հեռավորությունը մայրաքաղաքից- 120կմ

 Հեռավորությունը մարզկենտրոնից -12կմ

Բնակչության թիվը – 1510

Բնակչության կազմը –արական 761 իգական 749

Համայնքի նշանավոր մարդիկ -

Կրթական հաստատություններ – Կամո միջնակարգ դպրոց

Մշակութային հաստատություններ - գրադարան

Մարզական հաստատություններ -

Արտադրական ձեռնարկություններ - Ալրաղաց

Բնակչության հիմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն

Հոգևոր կառույցներ -

Համայնքի մասին գրքի առկայություն - 8408

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

Կամո գյուղական համայնքը գտնվում է Շիրակի մարզի հյուսիս-արևելյան հատվածում, ծովի մակերևույթից 1700 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն է, լանդշաֆտը` լեռնատափաստանային, որը բարենպաստ է հողա•ործության ու անասնապահության համար:

Գյուղը նախկինում Հաջինազար հիմնադրվել է 1772թ և միայն 1935թ է վերանվանվել Կամո:

Գյուղում բնակչության թիվը ավելացել է 1820թ. հետո Մշո դաշտից գախթված հայ ընտանիքներով: Ավելի ուշ 20-րդ դարի 20-ական թվականների վերջին, գյուղում հաստատվել են Արևմտյան Հայաստանի մի քանի գավառներից գաղթված հայ ընտանիքներ: Բնակչությունը հիմնականում հայեր են և խոսում են մշո բարբառով:

Համայնքի հեռավորությունը մարզկենտրոնից 12կմ է, հյուսիսից սահմանակից է Ջաջուռ գյուղական համայնքին,արևելքից Լոռու մարզի Խնկոյան գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից Լոռու մարզի Հարթագյուղ համայնքին, հարավից Կառնուտ և Ախուրյան գյուղական համայնքներին, արևմուտքից Շիրակի գյուղական համայնքին:

Համայնքը ունի 340 տնտեսություն, բանկչության թիվը կազմում է 1510 մարդ: 1990-1991թթ ընթացավ սեփականաշնորհման գործընթացը, որից օգտվեցին 390 ընտանիքներ: Այժմ բնակչությունը հիմնականում զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ: Մշակում են հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաներ,կարտոֆիլ,զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնապահությամբ,մասամբ խոզաբուծությամբ:

Համայնքում կառուցվել են հուշարձաններ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի և 1988թ երկրաշարժի զոհերին,իսկ գյուղի անվան հետ կապված  Սիմոն Արշակյանի Տեր-Պետրոսյանի (Կամո) կիսանդրին:

Գյուղի հարավային մասում 1.5կմ հեռավորության վրա է գտնվում Անտիկ բնակատեղի և դամբարանադաշտի տարածքը, որը թվագրում է մ.թ.ա. 2-1 հազարամյակը:

Այժմ համայնքում գործում է քարաշեն միջնակարգ դպրոցը, որտեղ հաճախում է 204 աշակերտ-ներ և փոստը, տնակային պայմաններում գործում են գրադարանը, բուժ կետը և գյուղապետարանը:

Համայնքը գազաֆիկացված է, որից օգտվում են 236 ընտանիքներ:

Համայնքից Արցախյան պատերազմի մասնակցեցին 11 ազատամարտիկներ,հանուն Արցախի

ազատագրման զոհվեցին ազատամարտիկներ Մ.Գրիորյանը  և Մ.Հակոբյանը:

 

 
 
 
 ՀՀ Շիրակի մարզ, գ. Կամո
 
 
Ինդեքս՝  2611
 
 Հեռ` բջջ +374 093 25 86 93, +374 312 6 00 78
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 18:53:16