Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կաքավասար /բնակավայր Սարապատ համայնքի կազմում/

Մակերես` 10.6կմ2

Բնակչություն` 123

 

 
Գյուղ Աշոցքի տարածաշրջանում, Աշոցք գյուղից 15կմհարավ-արևելք, մարզկենտրոնից գտնվում է 32կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Քեֆլի, Քեֆլու անվանումները: Կաքավասար է վերանվանվել 1978 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Չիչկան գետի վերին հոսանքում, միջլեռնային գոգավորությունում` ծովի մակարդակից 1930մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Շրջակայքում կան սառնորակ աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր:
Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում գտնվում է ս. Կարմրավոր անունով կիսավեր եկեղեցի: Շրջակայքում կան կիկլոպյան ամրոցի, հին գերեզմանների մնացորդներ:
 Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասենի, Էրզրումի շրջաններից 1915-18թթ: 1873 թ-ին գյուղն ունեցել է 206, 1897 թ-ին` 287, 1926 թ-ին` 281, 1939 թ-ին` 414, 1959 թ-ին` 217, 1970 թ-ին` 232, 1979 թ-ին` 176 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 123 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք` 54%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 30%, աշխատունակներ` 52%, հետաշխատունակներ` 18%: Ունի 28 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (137հա), խոտհարքերը (80հա): Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր` կազմելով համապատասխանաբար 45 և 660 հեկտար: Գյուղատնտեության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ):
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Կաքավասար
 
Ինդեքս՝ 2809
 
Հեռ` 077-14-10-07
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36