Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Կրաշեն

Մակերես` 13.4կմ2

Բնակչություն` 264

 

 
Գյուղ Գյումրու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է 18կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ախյոլի, Ախքիլիսա, Աղյոլի, Աղքիլիսա անվանումները: Կրաշեն է վերանվանվել 1945 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է Շիրակի լեռնաշղթայի հարավային փեշերին` ծովի մակարդակից 1880մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են զգալի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի տարածքում գտնվում է 1859 թ-ին կառուցված ս. Աստվածածին եկեղեցին:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրղրումի և Պարսկահայաստանի շրջաններից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 219, 1897 թ-ին` 614, 1926 թ-ին` 279, 1939 թ-ին` 424, 1959 թ-ին` 376, 1970 թ-ին` 242, 1979 թ-ին` 222 բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 264 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 51%, կանայք` 49%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 32%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 17%: Ունի 61 տնտեսություն: Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 160հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 47 և 561 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Նախկինում զբաղվել են շաքարի ճակնդեղի մշակությամբ, որոնք վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում: Երկրաշարժի արդյունքում գործարանը հիմնովին ավերվել է և շաքարի ճակնդեղի ցանքերի մակերեսները զգալի կրճատվել են:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
 
ՀՀ Շիրակի մարզ, գ. Կրաշեն
 
 
Ինդեքս՝ 2622
 
հեռ. +374 093 511 634
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36