Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Համայնքներ

Համայնքի մասին

Հայկասար

Մակերես` 5.9կմ2

Բնակչություն` 224

 

haykasar.shirak@mta.gov.am

Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 7կմ հարավ-արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 22կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Սարիբաշ, Սիվրիբաշ անվանումները: Հայկասար է վերանվանվել 1948 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը գտնվում է հարթավայրում` ծովի մակարդակից 1640մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են զգալի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի շրջակայքում կան հին գերեզմանոց և գյուղատեղի:
Գյուղի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Մուշի, Ալաշկերտի շրջաններից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 41, 1897 թ-ին` 333, 1926 թ-ին` 398, 1939 թ-ին` 343, 1959 թ-ին` 209, 1970 թ-ին` 228, 1979 թ-ին` 199 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 224 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 54%, կանայք` 46%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 28%, աշխատունակներ` 50%, հետաշխատունակներ` 22%: Ունի 48 տնտեսություն: Ունի տարրական դպրոց, գրադարան, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 306հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 74 և 154 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:

ՀՀ Շիրակի մարզ, գ. Հայկասար

Ինդեքս՝ 3025

Հեռ` +374 098-924-706

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-17 19:18:36