Տպել
Համայնքներ
Համայնքի մասին
Հայկավան
Մակերես` 15.9կմ2
Բնակչություն` 1187
ԸՆԴՀԱՆՈՒՐՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՀԱՅԿԱՎԱՆՀԱՄԱՅՆՔԻՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համայնքիներկայիսանվանումը – Հայկավան
Համայնքիպատմականանվանումները- Բաջօղլի
Համայնքիհիմնադրմանժամանակաշրջանը – 1922 թ.
Համայնքիհիմնադրմանժամանակաշրջանը – 1922 թ.
Որհամայնքներինէսահմանակիցհամայնքը –Առափի,Ոսկեհասկ,Ողջի
Համայնքիմակերեսը –15.9կմ2
Հեռավորությունըմայրաքաղաքից- 130 կմ
Համայնքիմակերեսը –15.9կմ2
Հեռավորությունըմայրաքաղաքից- 130 կմ
Հեռավորությունըմարզկենտրոնից – 12 կմ
Բնակչությանթիվը – 1598
Բնակչությանթիվը – 1598
Բնակչությանկազմը – արական` 768,իգական` 830
Համայնքի նշանավոր մարդիկ – Աշոտ Դավթյան` Հայրենական Մեծ պատերազմի 3-րդ աստիճանի շքանշանակիր,Քերոբ Քերոբյան ` Սոցիալիստական աշխատանքի հերոս,Ռաֆիկ Հովհանննիսյան` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր,Ազատ Մարտիրոսյան` Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում
Կրթականհաստատություններ– «Հայկավանի միջնակարգ դպրոց»ՊՈԱԿ
Մշակութայինհաստատություններ– Համայնքային կենտրոն
Մարզականհաստատություններ -
Արտադրականձեռնարկություններ -
Բնակչությանհիմնականզբաղմունքը – երկրագործություն,անասնապահություն
Մարզականհաստատություններ -
Արտադրականձեռնարկություններ -
Բնակչությանհիմնականզբաղմունքը – երկրագործություն,անասնապահություն
Հոգևորկառույցներ - «Սուրբ Խաչ Ավետարան» եկեղեցի
Համայնքիմասինգրքիառկայություն-
Համայնքիմասինգրքիառկայություն-
ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Հայկավան համայնքը (Ախուրյանի տարածաշրջան) տեղակայված է Շիրակի դաշտավայրի հյուսիս-արևմտյան մասում:
Համայնքը, որպես բնակավայր, ունի շուրջ հինգ հազար տարվա պատմություն:Համայնքի հյուսիս-արևմտյան հատվածում հայտնաբերվել են վաղ հեթանոսական ժամանակաշրջանի բնակատեղի,դամբարանադաշտ,իսկ արևելյան հավածում`միջնադարյան արաբական ժամանակաշրջանի բնակատեղի:
Ուշ միջնադարից գյուղի ներկայիս տարածքը բնակեցված է եղել թուրքական ցեղերով,բնակվել են նաև հույներ, իսկ 1920-ական թվականներից այն կրկին վերաբնակեցվել է հայերով,ովքեր Մեծ Եղեռնից մազապուրծ եղած գաղթել էին Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից, մասնավորապես` Մուշից,Ալաշկերտից,Բասենից,Խնուսից և Ղարսի մարզի Ղզլչախչախ բնակավայրից:
Նախկինում գյուղը մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Մինչև 1945 թվականը կոչվել է Բաջօղլի:1945թվականի դեկտեմբերի 7-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշմամբ վերանվանվել է Հայկավան:
Համայնքն ընդգրկված է հանրապետության նախալեռնային բնակավայրերի ցանկում: Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 1580 մ է :Բնակավայրին առանձնահատուկ են ցուրտ, խստաշունչ, ձյունառատ ձմեռները և զով ամառային եղանակները: Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 4-5 աստիճան: Տարեկան միջին տեղումները կազմում են 590 մմ, որոնք առանձնահատուկ են ապրիլ-մայիս ամիսներին: Բնակավայրի տարածքը վտանգված է կարկտահարությամբ , ցրտահարությամբ,ուժեղ քամիներով և տևական երաշտով:
Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում:
Համայնքի վարչական տարածքը կազմում է 1588.31 հա, որից գյուղատնտեսական նշանակության հողեր են 1294.88 հա–ը, այդ թվում`1071.8 հա վարելահող,193.4 հա արոտավայր և 29.66հա այլ հողեր: Համայնքի կառուցապատված տարածքը զբաղեցնում է 160.14 հա:Տարծքում գերակշռում են լեռնատափաստանային ավազակավային հողերը: Առկա են շինարարական ավազի և տուֆի պաշարներ:
Գյուղում մինչև 1991 թվականը գործել է «Չկալովի» անվան կոլտնտեսությունը,որն իր հզորությամբ վեցերրորդն էր Ախուրյանի շրջանում:
Գյուղատնտեսական բնագավառի հիմնական ճյուղերն են անասնապահությունն ու երկրագործությունը :Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների,կարտոֆիլի մշակությամբ,կերարտադրությամբ, պտղաբուծությամբ(խնձոր, տանձ, բալ): Նախկինում զբաղվել են նաև շաքարի ճակնդեղի մշակությամբ,որը վերամշակվել է Սպիտակի շաքարի գործարանում:
Հայկավանցիները ակտիվ մասնակցություն են ունեցել Հայրենական Մեծ պատերազմում:
Ավելի քան երկու հարյուր քսան զինվոր է մարտնչել երկրորդ աշխարհամարտում և նրանցից մոտ հայուրը զոհվել են մարտի դաշտում:
1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով գյուղում եղել են բավականին ավերվածություններ: Դրանից հետո իրականացված երկրաֆիզիկական հետազոտությունների արդյունքներով ՀԽՍՀ կառավարության որոշմամբ գյուղը պետք է ամբողջությամբ տեղափոխվեր նոր տարածքի վրա, սակայն հետերկրաշարժյան երկու-երեք տարիների ընթացքում նոր գյուղատեղում կառուցվեց քառասունվեց առանձնատուն`երեք հարյուր վաթսունի փոխարեն և մեկ մանկապարտեզի շենք :
Հայկավանցի ազատամարտիկները կամավոր սկզբունքով մարտնչել են Արցախյան պատերազմում`իրենց լուման ներդնելով հայրենիքի պաշտպանության գործում:
Ներկայումս համայնքն ունի հանրակրթական մեկ դպրոց, որի նոր շենքը կառուցվել է 2003 թվականին` Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի և « Վարդանանց ասպետներ» կազմակերպության միջոցներով :Դպրոցը նախատեսված է 220 աշակերտ/տեղի համար:Ունի մանկապարտեզի երկու շենք,որոնցից մեկը կշահագործվի 2015 թվականին, փոստային բաժանմունք և բուժմանկաբարձական կետ :
Համայնքը ունի համայնքային կենտրոն: Համայնքային կենտրոնի շենքում է տեղակայված գյուղական գրադարանը, որն ունի շուրջ 5900 կտոր գիրք: Համայնքային կենտրոնը կառուցվել է 1970 թվականին ,խիստ տուժել է 1988 թվականի երկրաշարժից և մինչև օրս հիմնական վերանորոգման չի ենթարկվել: Շենքի որոշ սենյակներ հատկացված են գյուղապետարանի աշխատակազմին:
Համայնքն ունի պատմամշակութային մի շարք արժեքներ.
հուշարձան-համալիր` նվիրված Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին,խաչքար`նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին,խաչքար-հուշաքար`նվիրված երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:Համայնքի տարածքում առկա է 5.3 հա դամբարանադաշտ:
2008 թվականին նախկին համագյուղացիներ`բարերարներ Աբրահամ և Սպարտակ Խաչատրյանների կողմից կառուցվել և նույն թվականի նոյեմբերի 15-ին օծվել է համայնքի «Սուրբ Խաչ Ավետարան» եկեղեցին:
Հեռ`+374 094 84 59 46