hayrenyats.shirak@mta.gov.am
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅՐԵՆՅԱՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Գյուղ Արթիկի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 9կմ արևմուտք, մարզկենտրոնից գտնվում է 20կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Հայենյաց, Սանգյառ, Սոնգյուռլի, Սոնգյուրլիգ, Սոնգյուրլու, Սունգուռլի անվանումները: Հայրենյաց է վերանվանվել 1946 թ-ին: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:
Գյուղը տեղադրված է հարթավայրում` ծովի մակարդակից 1600մ բարձրության վրա: Կիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները: Ամառը տաք է, համեմատաբար խոնավ: Տարեկան տեղումների քանակը 500-600մմ: Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ են: Գյուղում եղել են մասնակի ավերվածություններ 1988 թ-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից:
Գյուղի բնակչության նախնիների մի մասը գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի, Մուշի շրջաններից, Կարսի մարզից 1829-1830թթ: 1831 թ-ին գյուղն ունեցել է 88, 1897 թ-ին` 772, 1926 թ-ին` 745, 1939 թ-ին` 772, 1959 թ-ին` 539, 1970 թ-ին` 582, 1979 թ-ին` 534 հայ բնակիչ: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 743 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 48%, կանայք` 52%: Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ` 29%, աշխատունակներ` 51%, հետաշխատունակներ` 20%: Ունի 143 տնտեսություն: Ունի դպրոց` հիմնադրված 1859 թ-ին, գրադարան, բուժկետ, կապի հանգույց:
Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր` կազմելով 613հա: Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 83 և 587 հեկտար: Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ (խնձոր, տանձ, բալ): Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնբուծությամբ, մեղվապահությամբ:
Համայնքի հիմնախնդիրների մեջ կարևորվում են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը:
ՀՀ Շիրակի մարզ, գ. Հայրենյաց
Ինդեքս՝ 3013
Հեռ` +374 093 33 60 89
Համայնքի ներկայիս անվանումը –Հայրենյաց
Համայնքի պատմական անվանումները-Սանգյառ,Սոնգյուռլի,Սոնգյուրլիգ,Սունգուռլի:Սոնգյուրռլու
Համայնքի հիմնադրման ժամանակաշրջանը –1829թ-1830թ
Որ համայնքներին է սահմանակից համայնքը –Հայկասար,Տուֆաշեն,Հոռոմ,Մարալիկ
Համայնքի մակերեսը–14.2կմ
Հեռավորությունը մայրաքաղաքից-100
Հեռավորությունը մարզկենտրոնից -20
Բնակչության թիվը – 835
Բնակչության կազմը –միատար
Համայնքի նշանավոր մարդիկ -
Կրթական հաստատություններ– միջնակարգ դպրոց
Մշակութային հաստատություններ- ակումբ
Մարզական հաստատություններ -
Արտադրական ձեռնարկություններ -
Բնակչությանհ իմնական զբաղմունքը – գյուղատնտեսություն,անասպահություն
Հոգևոր կառույցներ–եկեղեցի,սուրբ աստվածածին,օհանոզնեցի սրբատեղի
Համայնքի մասինգրքի առկայություն-
ՊԱՏՄԱԿԱՆԱԿՆԱՐԿ